Ապրիլի 21

Հայաստան ասելիս

Հայաստան ասելիս այտերս այրվում են,
Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են,
Չգիտեմ` ինչու՞ է այսպես:

Հայաստան ասելիս շրթունքս ճաքում է,
Հայաստան ասելիս հասակս ծաղկում է,
Չգիտեմ` ինչու՞ է այսպես:

Հայաստան ասելիս աչքերս լցվում են,
Հայաստան ասելիս թևերս բացվում են,
Չգիտեմ` ինչու՞ է այդպես:

Հայաստան ասելիս աշխարհն իմ տունն է,
Հայաստան ասելիս էլ մահն ու՞մ շունն է.
Կլինե՛մ, կմնա՛մ այսպես:

Այս բանաստեղծությունը ուզում է ասել որ Հայաստանը հզոր երկիր է և դու քեզ կղգաս ապահով։ Հայաստան ասելիս նա հպարտ է լինում Հայաստանից։

Ապրիլի 20

Հայոց լեզու, 7-րդ դասարան

Ապրիլի 20-ին

1.Ուղղիր ընդգծված կառույցները:

Իմ հետ այդպես մի՛ վարվիր։

ինձ հետ

Մենք հույս ենք դնում միայն ձեր վրա։

ձեզ վրա

Ի՞նչ եղանակ է ձեր մոտ։

ձեզ մոտ

Իմ պես քչերը կան։

ինձ պես

Քո համար նույնը չէ։

քեզ համար

Մեր նման չեք կարող։

մեզ նման

Ձեր համար նա պատրաստ է ամեն ինչի:

ձեզ համար

2. Տեքստից դուրս գրել գոյականները, ածականները, բայերը:
Յուրօրինակ    գեղեցկություն  ունի  Հայաստանի  աշունը։ Բնությունը զարմանալիորեն հիացնում է իր  նախշազարդ  հագուստով։ Ծառերի  վրա ոսկու պես   բոցկլտում  են  գույնզգույն  տերևները։ Երգեցիկ  թռչունները  թռչում  են։  Նրանք   շուտով  ճամփորդելու  են դեպի  հարավ։ Շնորհիվ երկնքում  կախված  ոսկեզօծ  գնդիՙ   շուրջբոլորը շողարձակում է։
Անձրևաբեր ամպերը սահում են երկնքում։ Նրանք մեթընդմերթ փաթաթվում են արևին և կորցնում կեսօրվա պայծառությունը։ Մեղմօրոր քամին քնքշաբար խաղում է աշնանային գունագեղ ծաղիկների հետ։ Նրանք հանդարտորեն նազում են ու հասկանում, որ արդեն հրաժեշտ են տալու մայր արևին։ Աշնան թախիծի մեջ թաքնվել է բնության հմայքը։

գոյական-գեղեցկություն, Հայաստան, աշուն, բնություն, հագուստ, ծառեր, ոսկի, տերևներ, թռչուններ, հարավ, երկինք, գունդ, ամպեր, արև, պայծառություն, քամի, ծաղիկներ, հրաժեշտ, թախիծ, հմայք:

ածական-Յուրօրինակ, զարմանալի, նախշազարդ, գույնզգույն, երգեցիկ, ոսկեզօծ, անձրևաբեր, կեսօրվա, աշնանային, գունագեղ:

բայ-հիացնում է, բոցկլտում են, թռչում են, ճամփորդելու են, շողարձակում է, սահում են, փաթաթվում են, կորցնում են, խաղում է, նազում են, հասկանում են, հրաժեշտ են տալու, թաքնվել է:

3. Բառաշարքում գտնել վերջածանցավոր բառերը, ընդգծել ածանցները և յուրաքանչյուր վերջածանցով կազմել երկուական նոր բառ:
Մայրենի, գիտուն, կաթնատու, կեղծանուն, վախկոտ, թխսկան, առհավետ, գնդակ, համեղ, ոսկեգույն, առավելագույն, բանակ, խոսք, միածին, ելույթ, սահնակ, միաբան, ձգան, տիրացու, միակ:

4. Տրված գոյականները ածանցների օգնությամբ դարձրու ածականներ:
Մայր, լույս, քաղաք, տուն, ցավ, ձև, շող, հույզ, վաստակ, հրապույր, ժպիտ, գույն:

մայրական, լուսավոր, քաղաքական, տնական, ցավոտ, ձևական, շողալ, հուզական վստակավոր, ժպտերես, գույնավոր։

5. Առաջին շարքի ածականների հականիշները գտիր երկրորդ շարքում:
ա. վախկոտ, խիտ, հարազատ, զուլալ, շնորհալի, ցնծուն, միամիտ
բ.  օտար, նոսր, անվեհեր, անտաղանդ, խորամանկ, պղտոր, թախծոտ:

վախկոտ-անվեհեր

խիտ-նոսր

հարազատ- օտար,

զուլալ-պղտոր

շնոհալի-անտաղանդ

ցնծուն-թախծոտ

միամիտ-խորամանկ

6.Բառախմբում առանձնացրու հոմանիշ ածականների 5 եռյակ:

Նենգամիտ, մեծ, ցասկոտ ամբարտավան, հզոր, բարկացկոտ, մեծամիտ, վիթխարի, զորեղ, չարամիտ, զայրացկոտ, խարդախ, ինքնահավան, հուժկու, հսկա:

Ապրիլի 18

Սովորողի գրադարան 7-ր

English in Mind

PRACTICAL GRAMMAR

DestinationB1

Երրորդ ուսումնական շրջան

April 13-17

Test

Lesson 1

  1. Translate into English
  1. Դու ավելի լավ կզգաս, եթե թողնես ծխելը։
  2. Շտապի՛ր։ Եթե ուզում ես դպրոց հասնել ժամանակին, մենք պետք է հիմա դուրս գանք։
  3. Եթե ուզենաս ինձ տեսնել, արի ակումբ վաղը առավոտյան։ Այդ ժամանակ ես այնտեղ կլինեմ։
  4. Եթե ջերմություն ունենաս, վաղը դասի չես գնա։
  5. Եթե վաղը շոգ լինի, կգնանք լճում լողալու։
  6. Երբ հյուրերը ժամանեն, մենք նրանց ամենթանկ հյուրանոցը կտանենք։
  7. Երեկ նա չափազանց շատ սուրճ խմեց և գիշերը չկարողացավ քնել։
  8. Երբ այս քաղաքը կառուցվի, այն շատ գեղեցիկ կլինի։
  9. Ես հարցրեցի հիվանդ ընկերոջս, թե բժիշկն ինչ խորհուրդ տվեց նրան։
  10. Եթե դու սովորականից ավելի քիչ ուտես, այդքան գեր չես լինիւ։

2․ Use the verbs in the brackets in the right tense form

  1. When we (to enter) the room he (to read) a book.
  2. The child still (to sleep). Don’t enter the room until he (to wake up).
  3. I (to tell) him the whole truth as soon as I (to see) him.
  4. When I saw Tom I (to ask) him what (to happen).
  5. I (to see) the signal, so I (to stop).
  6. If they (not to come) soon, I (not to wait) for them.
  7. When he is in a good mood he (to turn on) the radio and (to begin) dancing.
  8. What he (to look like)? I (not to see) him for ages.
  9. He (to wait) for Ann, when we (to see) him.
  10. If you (to take care) of your health, you (to live) long.

    3. Change the following sentences into passive voice

    1. We must postpone the match.
    2. They will take the children for a walk.
    3. A stranger showed us the way to the station.
    4. His friend has translated two books into Armenian.
    5. Are you still interviewing this student?
    6. Can we discuss this question now?
    7. I will send him my new address.
    8. We have already packed the things.
    9. He is translating the text now.
    10. They bought these flowers yesterday.

    Lesson 2

    Book– English in mind: You’ve never seen anything like this! Grammar: Present Perfect + ever\never

    Page– 102

    Homework– ex. 2(a, b, c)- p. 103, 5(a, b, c)- p. 104

    Vocabulary bank

    Ապրիլի 17

    Ապրիլ ամսվա ամփոփում, 7-րդ դաս․

    Արշակունիների թեմայով ամփոփիչ հարցաշար

    1. Ո՞վ էր Արշակունիների արքայատոհմի հիմնադիրը Հայաստանում:
    2. Ո՞ր քաղաքն է հիմնադրել Վաղարշ I Արշակունին և որպես մայրաքաղաք:
    3. Ո՞ր հռոմեական կայսեր օրոք է կնքվել Հռանդեայի դաշնագիրը:
    4. Ի՞նչ է նշանակում «Անդրեփրատյան համադաշնություն» տերմինը:
    5. Քանի՞ տարի տևեց հռոմեա-պարթևական տասնամյա պատերազմը :
    6. Ինչու՞ Հռանդեայի դաշնագրից հետո Տրդատ I-ը ստիպված էր մեկնել Հռոմ՝ թագը ստանալու Ներոնի ձեռքից:
    7. Նկարագրե՛ք Կորբուլոնի ռազմական արշավանքի նպատակներն ու հետևանքները Հայաստանի համար:
    8. Ինչպե՞ս հայ ազնվականության դավադրությունները խոչընդոտում էին Հռոմի քաղաքականությանը Հայաստանում:
    9. Ո՞րն էր Վաղարշ I-ի դիվանագիտական գլխավոր հաջողությունը պարթևական քաղաքականության մեջ:
    10. Ինչո՞ւ Հռոմը բարձրացրեց Ատրպատականի և Վիրքի կարգավիճակը՝ ի հակակշիռ Հայաստանի:
    11. Ինչպե՞ս Տրդատ I-ին հաջողվեց պահպանել Հայաստանի միասնությունը երկու հզոր տերությունների միջև:
    12. Ո՞րն էր Պետուսի զորքի ջախջախման հիմնական պատճառը Հռանդեայի ճակատամարտում:
    13. Ինչպիսի՞ քաղաքականություն էր վարում Ներոն կայսրը Հայաստանի նկատմամբ մինչև պատերազմը:
    14. Որո՞նք էին Անդրեփրատյան համադաշնության անդամները և ի՞նչ նպատակ էր հետապնդում այն:
    15. Ինչո՞ւ Արտաշատը դարձավ Կորբուլոնի առաջին թիրախը, այլ ոչ թե Տիգրանակերտը:
    16. Ինչպե՞ս Տրդատ I-ը վերականգնեց Հայաստանի տնտեսությունը պատերազմից հետո:
    17. Ո՞րն էր հայոց ավագանու դերը սոցիալական և իշխանական կառույցների պահպանման գործում:
    18. Ինչու՞ Տրայանոս կայսրը խախտեց Հռանդեայի համաձայնությունը և նվաճեց Հայաստանը:
    19. Ինչպե՞ս փոխվեց հռոմեական քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ Տրայանոսի մահից հետո:
    20. Ո՞րն էր Վաղարշ II-ի ճկուն քաղաքականության արդյունքը հռոմեական կայազորի դուրսբերման հարցում:
    21. Ինչո՞ւ Հռոմը ֆինանսական օգնություն ցուցաբերեց Վաղարշ II-ին՝ հայկական բանակը հզորացնելու համար:
    22. Ինչպիսի՞ սպառնալիքներ կային Հայաստանի համար հյուսիսկովկասյան տափաստանների քոչվորների կողմից:
    23. Ո՞րն էր Խոսրով I Արշակունու գահակալման շրջանի գլխավոր ռազմական մարտահրավերը:
    24. Ինչու՞ է Վաղարշ I-ը համարվում Հայաստանում Արշակունիների ժառանգական իշխանության հիմնադիրը:
    25. Ինչպե՞ս հայ-պարթևական համագործակցությունը հանգեցրեց Մեծ Հայքում պարթևական գերակայության վերացմանը:
    26. Վերլուծե՛ք Հայաստանի դերը որպես բուֆերային պետություն հռոմեա-պարթևական հակամարտությունում: Ինչպե՞ս հայոց ավագանուն հաջողվեց պահպանել պետական ինքնիշխանությունը՝ մանևրելով երկու տերությունների միջև:
    27. Համեմատե՛ք Կորբուլոնի և Պետուսի ռազմավարությունները Հայաստանում: Ինչո՞ւ նույն հռոմեական բանակը մեկ դեպքում հաղթեց, մյուս դեպքում ջախջախվեց: Ո՞ր գործոններն էին որոշիչ:
    28. Գնահատե՛ք Հռանդեայի դաշնագրի (64 թ.) երկարաժամկետ հետևանքները Հայաստանի, Հռոմի և Պարթևաստանի համար: Արդյո՞ք այն կայուն խաղաղություն ապահովեց, թե՞ միայն ժամանակավոր զինադադար:
    29. Ինչպե՞ս է Տրայանոսի արշավանքը (114-117 թթ.) և նրան հաջորդած կայսրերի քաղաքականությունը ցույց տալիս հռոմեական կայսերական գաղափարախոսության փոփոխությունները: Ինչու՞ Հռոմը վերջնականապես հրաժարվեց Հայաստանը նահանգ դարձնելուց:
    30. Վերլուծական շարադրանքով պատասխանե՛ք. ի՞նչ պայմաններում է հնարավոր պահպանել հավասարակշռությունը երկու մրցակից տերությունների միջև (օրինակով Հայաստանը Հռոմի և Պարթևաստանի միջև): Համեմատե՛ք այս երկընտրանքը ժամանակակից միջազգային հարաբերությունների որևէ օրինակի հետ:
    Ապրիլի 17

    Ապրիլի 14-19, առաջադրանք, 7-րդ դաս․

    Առաջադրանք 1

    Հայ հին վիպաշխարհ/ ընտրել մեկ վերնագիր , ուսումնասիրել, պատմելով գրել բլոգում, ամփոփել ձեր կարծիքը այս թեմայի շրջանակում։

    «ՊԱՐՍԻՑ ՊԱՏԵՐԱԶՄ» ՎԵՊԸ

    Թեմաներ էսսե գրելու համար

    Հայաստանի պատմություն, 7 -րդ դասարան, Գրերի գյուտ։

    Հայաստանի պատմություն, 7 -րդ դասարան, Երվանդունիներ։

    Ապրիլի 17

    Հայոց լեզու

    1. Կազմել նախադասություններ՝ տրված բառերը գործածելով մի դեպքում որպես գոյական, մյուս դեպքում՝ որպես ածական:

    Աղքատ, հարևան, ծեր, հարուստ, շոգ, հիվանդ:

    աղքատ- այսօր ես տեսա աղքատ մարդու, աղքատները հավաքվել էին միասին։

    հարևան-այսօր մեր հարևան երկիրը զգուշացրեց որ երկրաշարժ է լինելու, ես լավ հարևան եմ։

    ծեր-մեր ծեր շունը գնաց քայլելու, ծերունին դուրս եկավ տանից։

    հարուստ-իմ հարուստ եղբայրը գնեց իրեն մեգենա գնելու, նա հարուստ էր գիտելիքներով։

    հիվանդ-այսօր հիվանդացավ մեր հարևանուհին, հիվանդները երգում էին։

    2. Կազմել նախադասություններ՝ տրված գոյականները գործածելով սեռական հոլովով:
    Գրիչ, ոսկի, ուսում, քույր, տարի, տատիկենք, եղբայր:

    գրիչ-գրիչի

    ոսկի-ոսկու

    ուսում-ուսման

    քույր-քրոջս

    տարի- տարվա

    տատիկենք-տատիկենց

    եղբայր-եղբոր

    3. Տեքստում ընդգծել ածականները:
    Թավուտ անտառում մի սքանչելի փոքրիկ եղևնի կար։ Նրա տեղը լավն էր, մաքուր օդն ու լույսը առատ, իսկ շուրջն աճել էին իրենից մեծ ու բարձրահասակ ընկերուհիները՝ եղևնիներն ու սոճիները։ Փոքրիկ եղևնին շատ էր ուզում շուտ մեծանալ, նա չէր նկատում ո՛չ ջերմ արևը, ո՛չ զով օդը, ո՛չ գյուղացի բլբլան երեխաներին, ովքեր, ուրախ իրար ձայն տալով՝ անտառում մորի ու ելակ էին հավաքում։ Ամանները լիքը լցնելով, կամ թե անուշահոտ պտուղներն ուլունքի պես բարակ ոստերին շարելով, նրանք սաղարթախիտ եղևնու տակ նստում էին հանգստանալու: 

    4.Կազմել տրված ածականների համեմատության աստիճանները:
    Փարթամ, առատ, հոգատար, ընդունակ, ամուր, արդար, ծանր, թանձր, դաժան, բարի, համեստ, վարար:

    Ուղղագրական աշխատանքներ
    Բաց թողած տեղերում լրացրու բ, պ, փ և ստուգիր ուղղագրական բառարանով:

    1. աղ.աման, աղ.յուր, ամ.արիշտ, վերամ.արձ, ամենասուր., ամ.հովանի, ամրակո., անխա., անխա.ան, ա.շել, ա.ստամբել, ար.ենալ, ա.սե, ա.սոսալ,  բա.բասել, բամ.ել, բոր., նրբանկատ:

    2. Գա.րիել, գամ.ռ, գինար.ուք, գի.ս, գոմաղ., գրա.ար, դար.ին, Ա.խազիա, աղ.անոց, Ար.ինե, դար.աս, դա.նեպսակ, եղ.այր, եր., եր.եմն, եր.ևիցե, երեսսր.իչ, երկնահու., եր.ներանգ։

    3. ըմ.շամարտիկ, ընդհու., թա.առաշրջիկ, թա.ք, թմ.լիկ, թմ.կաթաղանթ, թպրտալ, թրմ.ալ, թ.ուտ, ժայռակո., ի.րև, լե.-լեցուն, լիր., խա.ե.ա, խա.կանք, խարխա.ել, խծ.ծանք, նր.անցք

    Ապրիլի 16

    Դաս 25.  (13.04-17.04)

    ԹԵՄԱ՝  

    §37. Ճնշումը ծովերի և օվկիանոսների հատակին: Ծովային խորությունների ուսումնասիրությունը:     

    §38. Հաղորդակից անոթներ: Հաղորդակից անոթներում հեղուկների հավասարակշռության պայմանը:

    1. Ի՞նչ բարձրության ջրի սյունը կստեղծի 0,1 ՄՊա ճնշում:

    2. Ծովում ի՞նչ խորությամբ սուզվելիս ճնշումը կլինի 0,2 ՄՊա, 1 ՄՊա, 10 ՄՊա:

    3. Ի՞նչ է սկաֆանդրը: Ե՞րբ են այն հայտնագործել: Որքա՞ն կարելի է խորասուզվել սկաֆանդրով:

    4. Ո՞վ է ստեղծել առաջին աքվալանգը: Ի՞նչ մասերից է այն բաղկացած:

    5. Ի՞նչ է բարիսֆերան: Որքա՞ն կարելի է խորասուզել բարիսֆերան:

    6. Ո՞վ և ե՞րբ է հայտնագործել բաթիսկաֆը: Որքա՞ն կարելի է խորասուզվել՝ բաթիսկաֆով:

    7. Ինչպե՞ս պետք է վեր բարձրացնեն ջրասուզակին ծովի հատակից: Ինչու՞:

    8.Ո՞ր անոթներն են անվանում հաղորդակից անոթներ:

    9․ Ինչպե՞ս է կանգնում հեղուկը հաղորդակից անոթներում հավասարակշռությունը հաստատելուց հետո։

    10․ Ինչպե՞ս է հնչում հաղորդակից անոթների օրենքը։

    11․ Ինչպե՞ս կարելի բացատրել հաղորդակից անոթների օրենքը։

    12․Ինչպե՞ս է աշխատում ջրաչափը։

    13․ Ինչպե՞ս է աշխատում շատրվանը։

    14․ Ի՞նչ մակարդակներով է կանգնում հեղուկը հաղորդակից անոթներում, եթե նրանց մեջ լցնում են տարբեր հեղուկներ։ Դուրս բերեք համապատասխան բանաձևը։

    Մարիանյան իջվածքի ամենահետաքրքիր բնակիչները՝

    Դիտեք նաև հետևյալ պրեզենտացիան՝ 

    Ջրասուզակային զանգ

    Ծովային խորությունների ուսումնասիրությունը բացի եղեգնյա խողովակի կամ դիմակով ջրասուզակի օգնությամբ, կատարվում են նաև օգտագործելով այլ սարքեր, որոնց օգնությամբ մարդը հնարավորություն ունի ավելի մեծ խորությամբ իջնել դեպի ծովերի և օվկիանոսների հատակը: Ավելին, նրանցից շատերը հայտնի են դեռևս հին ժամանակներից:

    Առաջին պատմականորեն հուսալի հիշատակումը սուզվող զանգի օգտագործման մասին, սկսվում է 1531 թվականից, երբ  Գուգլիոմո դի Լորենան  Հռոմ քաղաքի մոտակայքում  22 մետր խորության վրա գտնվող լճից, փորձել է գանձեր գտնել և վեր բարձրացնել խորտակված պղինձներ: 17-րդ դարի կեսերին շվեդացի հետազոտողները, Ալբրեկ ֆոն Թրեյլբենի գլխավորությամբ, կարողացան ավելի քան 50 թնդանոթներ բարձրացնել Վազ նավի խորտակված մակերեսից `օգտագործելով սուզող զանգը: Հայտնի է նաև 19-րդ դարում սուզող զանգի հաջող օգտագործման նկարագրությունը `խորտակված բրիտանական ֆրեգատ Թեթիսից ոսկե սալիկներ և մետաղադրամներ հանելու համար:

    Դա պատմականորեն պարզունակ գործիք էր ջրի տակ մարդկանց իջացնելու և այնտեղ որոշակի աշխատանքներ կատարելու համար: Զանգը ջրասուզակի հետ միասին իջեցվում էր ջրի տակ և զանգի  ներսի օդը ճնշումը հավասար էր շրջապատող ջրի ճնշմանը: և այդ ներքին օդային տարածքը հնարավորություն տվեց ջրասույզին որոշ ժամանակ շնչել և ակտիվ գործողություններ ձեռնարկել ՝  դուրս գալ կամ լողալ՝ նավերի ստորջրյա հատվածը ստուգելու և նորոգելու կամ խորտակված գանձեր որոնելու համար: Ավարտելով աշխատանքները ՝ ջրասուզակը վերադարձել է զանգին, և սարքը  բարձրացվել  է ծովի կամ լճի մակերևույթին ՝ օգտագործելով ամբարձիչ կամ վերամբարձ կռունկ: 

    https://infourok.ru/prezentaciya-po-fizike-na-temu-batisfera-1228382.html

    Տեսական մաս և լրացուցիչ առաջադրանքներ.

    ՀԱՂՈՐԴԱԿԻՑ ԱՆՈԹՆԵՐ 

    1. Անվանեցե՛ք ձեր տանը գտնվող հաղորդակից անոթները: 

    2. Նկատե՞լ եք արդյոք, որ թեյնիկի ծորանը և նրա բերանը գտնվում են նույն բարձրության վրա: Բացատրե՛ք, ինչու՞ են այդպես պատրաստում: 

    ●Թեյնիկի ծորանը և կափարիչը նու՞յն բարձրության վրա են գտնվում: 

    Միմյանց հետ միացված երկու կամ ավելի անոթները անվանում են հաղորդակից անոթներ: Տնային փորձերի միջոցով մենք համոզվեցինք, որ Ս-ձև անոթի երկու կողմերում էլ ջուրը գտնվում է միևնույն մակարդակի վրա: Ցանկացած հաղորդակից անոթում՝ անշարժ, համասեռ հեղուկի ազատ մակերևույթները գտնվում են միևնույն մակարդակի վրա: Դա բացատրվում է հետևյալ կերպ՝ հեղուկի ազատ մակերևույթի վրա ճնշումը ամենուր նույնն է, իսկ դա նշանակում է, որ ցանկացած ազատ մակերևույթ ընկած է մեկ հորիզոնական հարթության մեջ: Անշարժ համասեռ հեղուկի ճնշումը ցանկացած aa, bb, cc մակարդակներում միևնույնն է, հաղորդակից անոթի բոլոր մասերում: Միևնույնն է նաև այդ մակարդակներից վերև գտնվող հեղուկի սյան բարձրությունը: Թեյնիկում և ծորանում հեղուկի մակարդակները նույնն են: Թեքելիս ծորանից ջուրը հոսում է: Բացատրե՛ք արտեզյան ջրհորի աշխատանքի սկզբունքը: 

    ●Թեյնիկի ծորանը և կափարիչը նու՞յն բարձրության վրա են գտնվում: 

    • Ի՞նչ նկատեցի՛ք տնային փորձի ժամանակ՝ ռետինե խողովակում նույն մակարդակի վրա՞ է գտնվում ջուրը: 

    • Ստեղծե՛ք, շատրվանի մոդելը, բացատրե՛ք նրա աշխատանքի սկզբունքը։ 

    Ապրիլի 16

    Ղազարոս Աղայան։ Եղեգնուհին

    Մի թագավոր է էլել։ Այս թագավորը մի որդի է ունեցել մինուճար։ Տղան որ հասել է, հայրն ասել է.

    ― Որդի՛, ժամանակ է քեզ ամուսնանալու․ ո՞ւմ ես աչքադրել, ասա՛, գնանք նրան ուզենք, կամ թե չէ մեզ կամք տուր, մենք ինքներս կընտրենք քեզ հարմար մի աղջիկ։

    Որդին ասաց.

    ― Հա՛յր, ես միտք չունիմ աղջիկ ուզելու, իսկ եթե ուզելու լինիմ՝ պետք է այնպեսն ուզեմ, որ հոր ու մոր ծնունդ չլինի։

    Զարմանում է հայրը և ասում է.

    ― Այդպես բան անկարելի է։

    Որդին ասում է. ​

    ― Անկարելի բան չկա, հա՛յր. Աստուծո ձեռին ամեն ինչ հեշտ է, նա կարող է քարերից էլ մարդիկ շինել։

    Քանի անգամ որ հայրն առաջարկում է որդուն ամուսնանալ, որդին միշտ այս է ասում, թե՝ հոր ու մոր ծնունդ ուզելու չէ։

    Շատ որ ասում է որդին, և ասում է հավատալով և ոչ թե գիտությամբ՝ բանը դժվարացնելու համար, թագավորն էլ է հավատում, որ կարելի բան է այդ, սկսում է փնտրել որդու ուզածի նման մի աղջիկ։ Շատ է հարց ու փորձ անում, շատերն ասում են, որ լսել են, թե եղած է այդպես բան, բայց իրանց աչքովը տեսած չեն և չգիտեն, թե որտե՛ղ կարոդ են մարդիկ ծառի պես բսնել և չունենալ ո՛չ հայր և ո՛չ մայր։

    Թագավորն իր որդու սիրույն համար ընկավ աշխարհքեաշխարհք և չոլեչոլ, շատ տեղ ման եկավ, շատ տեղ հարց ու փորձ արավ, ոչինչ չգտավ։ Վերադարձին մի անտառի մեջ պատահեց նրան մի ծերունի․ նրան էլ հայտնեց թագավորը, թե ինչի՛ է ման գալիս։ Ծերունին ասաց.

    ― Դրա համար հարկավոր չէ հեռու երթալ․ քո քաղաքի մոտ մի մեծ գետ կա, նրա ափին մի եղեգնուտ կա, ուր մարդի ոտք ընկած չէ դեռևս, որովհետև այն տեղը սուրբ և անմատչելի է համարվում, իսկ շատերն էլ կարծում են, որ այնտեղ աներևույթ ոգիք կան։ Կերթաս այնտեղ, կընտրես եղեգներից ամենից գեղեցիկը, կկտրես չբանեցրած դանակով, կձգես ջուրը, և նա իսկույն կդառնա աղջիկ՝ քո որդու հավանած։

    Թագավորն ինչպես որ լսեց, այնպես էլ արավ։ Եղեգը աղջիկ դառավ և մնաց ջրի մեջ ընկղմած, դուրս գալ ամաչեց, որովհետև մերկ էր։ Թագավորն ասաց.

    ― Սպասի՛ր այստեղ, ես քեզ համար հագուստ և աղախիններ կուղարկեմ, դու իմ հարսնացուն ես․ քեզ պիտի ուզեմ իմ որդուս համար։― Այդ ասաց թագավորը և նրա անունն էլ դրավ Եղեգնուհի, որ կնշանակե եղեգն աղջիկ։2

    Գետի մոտերքում բնակվում էին թափառական սևադեմ բոշաներ։ Թագավորը որ հեռացավ՝ մի բոշա աղջիկ գնաց նույն տեղը, ուր որ թագավորն էր, և տեսավ այնտեղ մի հրաշալի գեղեցկության աղջիկ։ Հարցրեց նրա ով լինելը, աղջիկն էլ ասաց, որ թագավորի հարսնացուն է, հիմա պիտի գան տանեն իրան։

    Բոշան տեսավ, որ Եղեգնուհին շատ միամիտ է, ուզեց ինքը բռնել նրա տեղը։

    ― Դո՛ւրս եկ,― ասաց,― ջրիցը, ինձնից մի՛ քաշվիր։

    Աղջիկը դուրս եկավ ափը թե չէ՝ բոշան նրան խեղդեց ու գցեց գետը, իսկ ինքը մերկացավ և ընկղմվեց ջրի մեջ, որ կարծեն, թե նա՛ է Եղեգնուհին։

    Թագավորի նաժիշտները եկան փառավոր հագուստով և տեսան՝ ի՜նչ… մի սև, այլանդակ բոշա աղջիկ։

    ― Դո՞ւ ես,― ասացին,― Եղեգնուհին։

    ― Այո՛,― պատասխանեց աղջիկը։

    ― Հապա ինչո՞ւ ես սև ու տգեղ, նա շատ չքնաղ և աննման պետք է լինի։

    ― Գիտե՞ք,― ասաց բոշան,― դուք շատ ուշացաք, արևն այրեց ինձ և փոխեց կերպարանքս։ Բայց այս վնաս չունի, եթե ինձ պահեն շուշաբանդ պալատում, մի քանի օրից կրկին կստանամ իմ առաջվան գեղեցկությունը։ ​

    Հավատացին նաժիշտները, թագուհու հագուստ հագցրին և տարան ապարանք։ Թագավորը որ տեսավ՝ մնաց զարմացած։

    ― Սա իմ տեսած աղջիկը չէ,― ասաց։

    Թագավորի որդին էլ որ տեսավ՝ ետ քաշվեց զզվանքով։

    ― Սա չէ,― ասաց,― իմ ուզածը։ Նա սպիտակ պետք է լինի, ինչպես հրեշտակ, իսկ սա սև է, ինչպես սատանա։

    Խոսեցրին աղջկանը․ նա միևնույնն ասաց, ինչ որ նաժիշտներին։

    ― Լա՛վ,― ասացին և տարան դրին մի շուշաբանդ սենյակում, որ այնտեղ գեղեցկանա, և սկսեցին մեծ պատվով պահել։ Միայն տղան մոտ չէր գնում․ նա զգում էր, որ բանի մեջ չարի մատը կա խառնված, որ այստեղ մի խարդախություն կա, բայց ինչպե՞ս իմանա եղելության որպիսությունը։3

    Շատ տխուր է թագավորի որդին։ Օրեր են անցնում, բայց նորահարսի գեղեցկանալու մասին լուր չկա․ ինչքան լավ են պահում, այնքան ավելի է պլպլում նա, ինչպես սև սաթ, և գիրանում ու հաստանում է խոզի պես։

    Թագավորի որդին իր մտատանջությունն ու սրտնեղությունը փարատելու համար գնաց դեպի գետի ափն զբոսնելու։ Այնտեղ նա ձկնորսներ տեսավ, որոնք ուռկանով ձուկն էին որսում։ Կանչեց նրանց իր մոտ և ասաց.

    ― Ուռկաններդ ձգեցե՛ք ահա այսինչ տեղը, ուզում եմ բախտս փորձել, ինչ որ դուրս գա՝ իմս է։ Ուռկանը ձգեցին, և դուրս եկավ մի հրաշալի ձուկն՝ ինքն արծաթի, իսկ թևերը ոսկի։ Զարմացան որսորդները, այնպիսի ձուկն նրանք ո՛չ լսած և ո՛չ տեսած էին։

    ― Քե՛զ է միայն արժանի այս ձուկը,― ասացին նրանք թագավորի որդուն,― եթե առանց քեզ էլ բռնած լինեինք, պիտի բերեինք քեզ ընծա։ ​

    ― Շնորհակա՛լ եմ,― ասաց թագավորի որդին և նրանց լավ վարձատրեց։ Ձուկը տարավ և ձգեց իր ծաղկանոցի ավազանը, և այնուհետև էլ նրա մոտից չէր հեռանում, նրան նայելուց չէր կշտանում, նրա մոտ էր ուտում, խմում և ննջում։

    Բոշա աղջիկն իմացավ, որ մի հրաշալի ձուկ է բռնել թագավորի որդին, և իսկույն հասկացավ, որ նա ի՛նքն է Եղեգնուհին, որ սպանվելուց հետո ձկան կերպարանք է ստացել, էլ քունը չտարավ։ Եվ մեկ օր ասաց նաժիշտներին.

    ― Ի՞նչ կարող եմ գեղեցկանալ, քանի որ թագավորի որդին խորշում է ինձանից և իր սերը մի ձկան է տվել։ Եթե այդ գեղեցիկ ձուկը մորթեն և ուտեցնեն ինձ՝ իմ գեղեցկությունը կրկին վրաս կգա։Այս բանը շատ որ ասաց և հավատացրեց ամենքին՝ ճարահատյալ ձուկը մորթեցին և ուտեցրին բոշային, բայց նա էլի մնաց բոշա ու բոշա։ ​4

    Ձուկը որ կերավ աղջիկը՝ փշերը տվավ նաժիշտներին և հրամայեց, որ ուտեն։ Նաժիշտները, գեղեցկանալու հույսով, կերան ձկան փշերը, բայց մեկ փուշ ազատվեց նրանց բերանից և, աղբի հետ պարտեզ ընկնելով, մի ծառ դառավ, մի զարմանալի և հրաշալի ծառ, մշտադալար և մշտաբեր։ Նրա ծաղիկների հոտից մարդ չէր կշտանում, իսկ պտուղն էր փունջ մարգարիտ։ Թագավորի որդին հիմա էլ այդ ծառի վրա սիրահարվեց, նրա հովանու տակ հաստատեց իր բնակությունը և գիշեր-ցերեկ այնտեղից չէր հեռանում։

    Բոշան գլխի ընկավ, որ այդ ծառը ձկան մնացորդից է առաջ եկել, շատ տխրեց և, ամենայն հնարք գործ դնելով՝ խաբեց թագավորին, թե մինչև ծառը չկտրե, որդին իրան չի սիրիլ, և քանի որ նա չի սիրիլ, ինքը միշտ տգեղ կմնա։

    Հավատաց թագավորը և կտրել տվավ ծառը։ Բոշան այրեց ծառի բոլոր մասերը և ինքն իր մեջ հանգստացավ։

    Բայց ծառը կտրելիս մի կոկ տաշեղ թռավ և մի խեղճ պառավի տան հերթովն[1] ընկավ ներս։ Այս բանը չնկատեց բոշան, չնայած որ ամեն զգուշություն գործ էր դրել, որ մի շյուղ անգամ չազատվի ձեռքիցը։

    Պառավը երբ տեսավ տաշեղը, շատ հավանեց․ այս ի՜նչ լավ խուփ է, ասաց, և վեր առավ, նրանով ծածկեց մի բղուղի[2] բերան։

    Պառավը շատ աղքատ էր և իր ձեռքի աշխատանքովն էր ապրում։ Առավոտը կանուխ դուրս էր գալիս տանից, գնում էր սրա-նրա մոտ ջահրա[3] մանում, գործ անում, երեկոյին գալիս էր տուն։ Այսպես մյուս առավոտը հենց որ գնաց իր բանին, բղուղի խուփը տեղիցը թռավ և դառավ մի սիրուն աղջիկ, այսինքն՝ էլի դառավ առաջվան Եղեգնուհին, միայն թե՝ այս անգամ պարզ և սիրուն հագուստով զարդարված։

    Եղեգնուհին վեր առավ ավելը, տունը-տեղը մաքուր սրբեց, կրակ արավ, կերակուր եփեց և իրիկնադեմին, պառավի գալու ժամանակը, թաք կացավ մի անկյունում։ Պառավը ներս մտավ և, տեսնելով ամեն ինչ սարքած, կարգած, տունն ավլած, կերակուրը եփած՝ մնաց զարմացած։

    ― Ո՞վ պիտի լինի արած այս բանը,― ասաց․― դուռը կողպած էր, ոչ ոք չէր կարող ներս գալ․ կարելի է՝ հերթովը լինի մտած։ Բայց ով որ է՝ ինձ լավություն է արել, վատություն չի արել, երանի միշտ այսպես անե։

    Եղեգնուհին լսեց պառավի խոսքերը, տեսավ, որ գոհ է, սկսեց հազալ և կամաց-կամաց դուրս եկավ մութ անկյունից։ Պառավը որ տեսավ Եղեգնուհուն՝ մնաց հիացած։ Աղջիկը փաթաթվեց պառավին, համբուրեց նրա կուրծքից և ասաց.

    ― Դու ինձ մայր, ես քեզ աղջիկ…

    ― Շատ ուրախ կլինիմ,― ասաց պառավը,― բայց դու այնքան գեղեցիկ ես, որ կարծես հողեղեն չլինիս, երեսիցդ լույս է թափվում․ քանի որ դու կլինիս, էլ մեր տանը հարկավոր չի լինիլ ո՛չ ճրագ և ո՛չ կրակ։

    Այս ասաց պառավը և սկսեց համբուրել ադջկանը, ինչպես մի սրբուհու, և հարցրեց, թե՝ ո՞վ է նա։― Իմ ով լինելը մի՛ հարցնիր․ ժամանակ կգա՝ կիմանաս, իսկ մինչև այն ժամանակը ոչ ոքի մի էլ ասիլ, որ ինձ նման մի աղջիկ ունիս․ իմ երեսը ոչով չպիտի տեսնի, բացի քեզանից։ Դու կշարունակես քո պարապմունքը, ես տանը կմնամ, ինձ համար կար ու գործ կբերես, ես կանեմ։ ​5

    Եղեգնուհու հրաշալի կար ու գործի համբավը հասավ մինչև թագավորի ապարանքը։ Թագավորի որդին կանչեց պառավին և զանազան կար ու գործի պատվերներ տվավ նրան։ Պառավը շուտով հասցրեց այդ ամենը, տղան նայեց, մնաց զարմացած, կարծես ձեռք ու ասեղ չէր դիպած։

    ― Այ պառավ,― ասաց թագավորի որդին,― ո՞վ է կարել այս, պետք է ինձ ուղիղն ասես։

    Պառավը չկարողացավ թաքցնել և ասաց, թե՝ այսպես ու այսպես մի աղջիկ ունիմ, նա՛ է անում այս ամենը։ Թագավորի որդին ասաց.

    ― Ես պիտի տեսնեմ նրան։

    Պառավն ասաց.

    ― Շատ լավ, բայց թույլ տուր՝ առաջ իրանից հրաման առնեմ, թող իր կամքովը լինի։

    Տղան ասաց.

    ― Շատ լավ, բայց չուշացնես։

    Պառավն ասաց աղջկանը, որ թագավորի որդին ուզում է նրա տեսությունը։ Աղջիկն ասաց.

    ― Շատ լավ. կասես իրան, որ մենակ չգա, այլ թող հետը բերե իր հորն ու մորը և իր նորահարսին։ Դու ճաշի հրավիրիր նրանց, մի՛ վախենար․ ես ամեն պատրաստություն կտեսնեմ, նրանց քաղցած չենք թողնիլ։

    Պառավը հայտնեց թագավորի որդուն, և նա էլ, ինչպես ասել էր աղջիկը, վեր առավ հորն ու մորը և հարսնացվին ու գնաց պառավին հյուր։

    Եղեգնուհին դռան մոտ դիմավորեց նրանց և թագավորավայել ձևերով ու պատվով ներս հրավիրեց հյուրերին։ Ամենքը մնացին հիացած։ Ի՜նչ գեղեցկություն, ի՜նչ շարժմունք, ի՜նչ խոսք ու զրույց։ Եղեգնուհու հասակը իսկ և իսկ եղեգնի նման ճկուն ու ճոճուն, երբ խոսում էր՝ կարծես բերանից մարգարիտ էր թափվում, երբ ժպտում էր՝ երեսին վարդ-մանիշակ էր փռվում։ Թագավորն իսկույն ճանաչեց, որ իր տեսած աղջիկը սա՛ էր, բայց ձայն չհանեց․ թագավորի որդին էլ թեպետ չէր տեսել, բայց սրտով իմացավ, որ սա՛ պիտի լինի իր հարսնացուն․ իսկ բոշա աղջիկը ամենից շուտ ճանաչեց և ավելի ևս սև սևացավ։ Տուն մտան թե չէ՝ սկսեց սրտնեղիլ.

    ― Ա՜խ, այս ո՞ւր բերիք ինձ,― ասաց,― մի՞թե մեզ կվայելե այսպիսի մի խրճիթ մտնել ու այս սատանայի երեսը տեսնել։

    Բայց նրա խոսքերին ոչ ոք ուշադրություն չդարձրեց, ամենքի ուշք ու միտքը գրավել էր Եղեգնուհին։ Պառավի ուրախությանն էլ չափ չկար, տեսնելով իր աղջկա արած ազդեցությունը, տեսնելով, որ թագավորն ու թագուհին պատրաստ են իրանք ծառայելու նրան, բոլորովին ջահելացել էր և թև էր առել, թռչում, մերթ թագավորի ականջին էր քչփչում մի բան, մերթ՝ թագուհու։ Պառավն այն էր ասում, որ իր աղջիկը հողեղեն չէ, այլ՝ երկնքից իջած մի չնաշխարհիկ էակ է, որ նրա ձեռքին ամեն ինչ հնարավոր է, և այլ այսպիսի գովություն ու փառաբանություն։ Վերջը թագավորն ասաց.

    ― Սիրո՛ւն աղջիկ, մենք քեզ հետ խոսելուց չենք կշտանալ, քեզ հետ ապրողի համար տարին մի ժամվան պես կանցնի, լավ կլինի, ուրեմն, որ շուտ ասես մեզ, թե՝ ո՞վ ես, ի՞նչ տեղից ես ընկել այստեղ, ովքե՞ր են քո հայրն ու մայրը և որտե՞ղ են կենում։ ​

    Աղջիկն ասաց.

    ― Ողջ լինի թագավորը, ես իմ մասին ոչինչ չեմ կարող ասել, բայց եթե թույլ կտաք ձեր աղախնին, և ձանձրություն չի լինիլ ձեր մեծությանը՝ ես մի համառոտ հեքիաթ կասեմ։

    ― Շատ ուրախ կլինինք,― ասաց թագավորը,― ինչ որ ասես, մենք ուրախությամբ կլսենք։

    Եղեգնուհին մեջտեղ բերավ մի վազան[4] չոր ճյուղ և տնկեց սուփրի մեջտեղը, մի մորթած ու մաքրած հում կաքավ էլ շամփուրը քաշած՝ բերավ, դրավ սուփրի վրա և ասաց.

    ― Այն, ինչ որ ես ասելու եմ, եթե ստույգ լինի, թող այս կաքավը անկրակ խորովվի, և այս վազան չոր ճյուղը դալարի։

    Ամենքն էլ աչք ու ականջ դառան, որ տեսնեն՝ աղջիկն ի՞նչ պիտի պատմե։ Աղջիկն սկսեց.

    «Մի թագավոր մի որդի ուներ մինուճար։ Երբ որ որդին հասավ, և թագավորն ուզեց նրան ամուսնացնել՝ նա ասաց.

    ― Հա՛յր, ես կամուսնանամ, բայց իմ ամուսինս պետք է հոր ու մոր ծնունդ չլինի»։

    Այս ասաց աղջիկը և, դառնալով կաքավին, հարցրեց.

    ― Այդպես չէ՞, կաքա՛վ։

    Կաքավը պատասխանեց.

    ― Այդպե՛ս, տիրուհի։

    Հետո աղջիկը դարձավ վազանը և ասաց.

    ― Վա՛զն, ուրախացիր, խաղող վեր կալ։

    Վազը դալարեց և սկսեց ծաղկել։ Կաքավն էլ սկսեց թշթշալ ու խորովվել, ինչպես կրակի վրա։ Աղջիկը շարունակեց.

    «Ճար չկար, թագավորը շատ ման եկավ, որ իր որդու ուզած մի աղջիկ գտնե, վերջը ​մի ծերունու խորհրդով նա մի եղեգն կտրեց, ձգեց գետը․ եղեգն իսկույն աղջիկ դառավ և ընկղմվեց գետի մեջ»։

    ― Այդպես չէ՞, կաքա՛վ։

    ― Այդպե՛ս, տիրուհի։

    ― Վա՛զն, ուրախացիր, խաղող վեր կալ։

    Կաքավն սկսեց խորովվել, իսկ վազը խաղող վեր կալավ։ Բոշա աղջիկը գլխի ընկավ, որ հիմա իր չարագործությունը պիտի պատմե, սկսեց սրտնեղիլ, տրտնջալ, թե՝ շոգ է, չի կարող նստել, տուն է ուզում գնալ։

    ― Շատ ես շտապում,― ասաց թագավորը,― հիմա կտանենք քեզ ուր որ հարկավոր է։

    Աղջիկը շարունակեց.

    «Աղջիկը մերկ էր, չէր կարող ջրիցը դուրս գալ։ Թագավորն ասաց.

    ― Այստեղ սպասի՛ր, ես քեզ համար հագուստ կուղարկեմ, կհագնես ու կգաս։

    Թագավորը գնաց թե չէ, որտեղից որ էր՝ մի աղջիկ դուրս եկավ, դեմքն այլանդակ ու սև, արա՞բ էր արդյոք, թե՞ խափշիկ[5], բոշա՞ էր, թե՞ ղարաչի[6], խաբեց աղջկանը, դուրս քաշեց ջրիցը, խեղդեց, գցեց ջուրը և ինքն ընկղմվեց նրա տեղը։ Եկան նաժիշտները և նրան տարան թագավորին հարսնացու»։

    ― Այդպես չէ՞, կաքավ։

    ― Այդպե՛ս, տիրուհի։

    ― Վա՛զն, ուրախացիր, խաղող վեր կալ։

    Բոշա աղջիկը տեղից վեր կացավ, էլ չկարաց դիմանալ։

    ― Դա սատանա է,― ասաց,― և ինչ որ ասում է՝ բոլորն էլ սուտ է. դա ուզում է հիմա իմ տեղը բռնել և հնարում է այդ բանը, դա կախարդ է։

    ― Լա՛վ,― ասաց թագավորը,― դու կարող ես գնալ տուն։ Նաժիշտնե՛ր, սրան տարեք տուն և լավ պահպանեցեք մինչև մեր գալը։

    Եղեգնուհին պատմեց բոլորը, մինչև կաքավը խորովվեց, ու խաղողն էլ հասավ։ Խորովածը կերան և վրան էլ՝ խաղողը։ Եղեգնուհուն տարան պալատը, յոթն օր, յոթը գիշեր հարսանիք արին, իսկ բոշային կապեցին մի ձիու պոչից և, քարեքար տալով, սատկեցրին։ Չարն այնտեղ, բարին այստեղ։