Հոկտեմբերի 31

Հայոց լեզու

81. Ուշադրություն դարձրո՛ւ Ա ե Բ խմբերի բառերի կազմությանը. փորձի´ր բացատել տարբերությունը:

Ա. Մարդ, տեր, սիրտ, կապույտ, արքա, ծաղիկ, կատու, բարի:

 Բ. Մարդասեր, Տիրամայր, սրտատրոփ, կապտավուն, արքայական, ծաղկել, կատվազգի, բարերար:

Նռանք տառբերվում են որ Ա-յում պառզ բառեր են, իսկ Բ-ում բարդ

82. Տրված բառերը բաժանի´ր երկու խմբի (տե´ս  81-րդ վարժությունը):
Ուրախություն, նկար, գլուխ, փետրագնդակ, հինգ, ուրախ, նորություն, փետուր, շյուղ, երկմտություն,շաբաթական, գրպան, քաղաք, օրացույց, գլխակորույս, անուն:

Ա․ նկար, գլուխ, հինգ, ուրախ, փետուր, շյուղ, գրպան, քաղաք, անուն։

Բ․ Ուրախություն, փետրագնդակ, նորություն, երկմտություն,շաբաթական օրացույց, գլխակորույս։

83. Ի՛նքդ անվանիր 81-րդ վարժության բառերի շարքերը (ընդհանուր անուններ գտի´ր բառաշարքի համար) և տրված նախադասությունները լրացրո´ւ:

Ա խմբում պարզ բառեր են, որովհետև :

Բ խմբում բարդ բառեր են, որովհետև կազմվածմեն մի քանի վանկերից:

84. Ուշադրությո´ւն դարձրու բառերին և պարզի´ր, թե ի՞նչ է  նշանակում բաղ:

Բաղադրել — կցել, կից դնել:
Բաղադրյալ — միասին, կից դրված:
Բաղաձայն — հնչյուն, որ կցվում է, միանում է ձայնավորներին:
Բաղդատել — համեմատել (իրար կողքի դնել):
Բաղկանալ — մասերից կազմված լինել:

նաշանակում է , միասին, կից, մասերից կազմված լինել

85. Պարզ և բաղադրյալ  բառերը տեղադրի´ր տրված նախադասությունների մեջ և նախադասությունները  լրացո´ւ:

Այն բառերը, որոնց մեջ հնարավոր չէ առանձնացնել բառ կազմող իմաստակիր մասեր, պարզ բառեր են. օրինակ՝ ծով, նկար, փիզ:

Այն բառերը, որոնք  հնարավոր է բաժանել բառ կազմող իմաստակիր մասերի, բարդ բառեր են. օրինակ՝  հեռախոս — հեռ + ա + խոս, բարկություն — բարկ + ություն, գեղեցկ, + ություն:

86. Տրված բառերի րնդհանուր մասերը գտի՛ր, դրանց  ուղիղ  ձևերը գրի´ր և տրված բառերը  բացատրի´ր:

 Օրինակ՝

բարեսիրտ, բարեկամ, բարեսեր, բարետես: — Բարի:

Բարեսիրտ — բարի սիրտ ունեցող:

Բարեկամ — բարին կամեցող:

Բարեսեր — բարին (բարի բան) սիրող:

Բարետես — բարի (գեղեցիկ) տեսք ունեցող:

ա) Կտցաձև, կտցահարել, կտցաչափ:

Կտցաձև-Կտուցի ձև ունեցող

կտցահար-Կտուցով խփող՝ հարվածող

կտցաչափ-Թռչունի կտուցի չափ

բ) Ուղղագրություն, ուղղագիծ, ուղղամիտ, ուղղություն:

Ուղղագրություն-Ուղղագրական համակարգ՝ սիստեմ

ուղղագիծ — Ուղիղ գիծ կազմող՝ ձևացնող

ուղղամիտ — Ուղիղ՝ ճիշտ մտածող

ուղղություն — Նա… դեռ ոչինչ չի արել ապահարզանի ուղղությամբ (Գ. Մարկով)

գ) Ուղեկից, ուղևոր, ուղեմոլոր, ուղևորվել:

Ուղեկից — Մեկի ուղևորության ընկեր

ուղևոր — Առհասարակ՝ ճանապարհորդ

ուղեմոլոր — Ճիշտ ուղուց՝ ընթացքից շեղված

ուղևորվել — ճանապարհ ընկնել

87. Պարզի´ր, թե Ա և Բ բառախմբերն ի՞նչ սկզբունքով են կազմված: Այդ բառախմբերը լրացրո´ւ:

Ա. Ջրառատ, ջրային, ջրկիր, ջրվեժ, հողագործ, հողեղեն, հողոտ, անհող, անհավես:

Բ. Ջուր, հող, ան:

88. Արմատ բառի քեզ հայտնի իմաստը (կամ իմաստները) գրի´ր: Փորձի´ր բացատրել, թե իեչո՞ւ Է անաստղ, աստղային, աստղիկ, աստղոտ բառերի աստղ մասը համարվում արմատ:

89. Բառերը բաղադրիչների բաժանի՛ր: Արմատներն ինչո՞վ են միանում:
 Մարդամոտ, լուսամուտ, ծնողասեր, գորգագործ, փառատոն:

մարդ+ա+մոտ, լուս+ա+մուտ, ծն+ող+ա+սեր, գորգ+ա+գործ, փառ+ա+տոն: Արմատները միանում են ա հոդակապով։

90. Տրված արմատներով բաղադրյալ բառեր կազմի՛ր:

Սառն (սառ), միտ (մտ), մուր (մր):

միտ (մտ), մտամոլոր, մտազբաղ, մտահոգ, մուր (մր) մրոտ:

Հոկտեմբերի 30

ՆԱԴԵՐ ԷԲՐԱՀԻՄԻ. Փոքրիկ սիրտս ո՞ւմ նվիրեմ

Ես մի փոքրիկ սիրտ ունեմ: Շատ փոքրիկ, շա՜տ-շա՜տ փոքրիկ:
— Մարդու սիրտը չպետք է դատարկ մնա, – ասում է տատիկը, – եթե դատարկ մնա, դատարկ ծաղկամանի նման տգեղ կլինի և մարդուն ցավ կպատճառի:

Ահա, հենց այդ պատճառով էլ երկար ժամանակ է՝ մտածում եմ՝ այս փոքրիկ սիրտը ո՞ւմ նվիրեմ: Այսինքն՝ ո՞ւմ պետք է սրտիս մեջ տեղավորեմ, որ բոլորից լավը լինի: Ճիշտն ասած՝ ախր, չգիտեմ՝ ինչպես ասեմ…Սիրտս ուզում է՝ այս ամբողջ-ամբողջ, փոքրիկ-փոքրիկ սիրտս՝ մի փոքրիկ, սիրուն տնակի պես, մի այնպիսի մեկին նվիրեմ, որին շա՜տ-շա՜տ եմ սիրում…կամ…չգիտեմ…մեկին, որ շատ լավն է: Մեկին, որ իսկապես արժանի է իմ շատ փոքրիկ եւ մաքուր սրտի մեջ տնակ ունենալու: Ճիշտ եմ ասում, չէ՞։
— Սիրտը հյուրանոց չէ, որ մարդիկ գան, մի երկու-երեք ժամ կամ մի երկու-երեք օր այնտեղ մնան ու հետո գնան, – ասում է հայրիկը, – սիրտը ճնճղուկի բույն չէ, որ գարնանը շինվի, իսկ աշնանը քամին այն իր հետ քշի ու տանի…
ճիշտն ասած՝ չգիտեմ՝ ինչ է սիրտը, բայց գիտեմ, որ տեղ է շա՜տ-շա՜տ լավ մարդկանց եւ մշտապես…
Դե…Երկար մտածելուց հետո վճռեցի՝ սիրտս նվիրեմ մայրիկիս, ամբողջ սիրտս, ամբողջը նվիրեմ մայրիկիս եւ կատարեցի այդ բանը…
Բայց, ո՜վ զարմանք, երբ նայեցի սրտիս, չնայած մայրիկս հանգիստ տեղավորվել էր նրա մեջ եւ իրեն էլ շատ լավ էր զգում, այդուհանդերձ նկատեցի, որ կեսը դեռեւս դատարկ էր մնացել…
Դե, իհարկե, հենց սկզբից ես պիտի գլխի ընկնեի ու սիրտս երկուսին նվիրեի՝ հայրիկիս ու մայրիկիս: Այդպես էլ վարվեցի:
Հետո, հետո գիտե՞ք՝ ի՞նչ եղավ: Այո, իհարկե, նայեցի ու տեսա՝ սրտիս մի մասում դեռեւս դատարկ տեղ է մնացել…
Անմիջապես վճռեցի սրտիս դատարկ մնացած անկյունը նվիրել մի քանի հոգու: Մի քանի հոգու, ում շատ եմ սիրում:
Մեծ եղբորս, փոքրիկ քրոջս, պապիկին, տատիկին, իմ բարի քեռուն եւ ուրախ բնավորությամբ հորեղբորս էլ տեղավորեցի սրտիս մեջ:
Մտածեցի՝ հիմա արդեն սրտիս մեջ կարգին խճողում է…այսքան մարդ մի՞թե հնարավոր է այսքան փոքրիկ սրտում տեղավորել:
Բայց երբ նայեցի սրտիս, Աստված իմ, Աստված իմ, գիտե՞ք՝ ինչ տեսա:
Տեսա, որ այս բոլոր մարդիկ տեղավորվել են սրտիս ճիշտ կես մասի մեջ, ճիշտ կեսի, թեեւ հանգիստ նստել, ասում, խոսում ու ծիծաղում էին, եւ ոչ մեկը չէր բողոքում տեղի նեղվածքից:
Դե…հետո հերթը…Այո, ճիշտ է, սրտիս մնացածը, այսինքն՝ դատարկ մնացած կեսը ուրախությամբ ու գոհունակությամբ նվիրեցի այն բոլոր լավ մարդկանց, ովքեր ապրում են մեր թաղում, եւ բոլոր այն լավ բարեկամներին, որ ունեմ, եւ բոլոր ընկերներիս եւ բոլոր այն ուսուցիչներին, ովքեր սիրում են երեխաներին…
Եվ գիտե՞ք, թե ինչ եղավ…
Աստված իմ, այսքան փոքրիկ սիրտը ինչպե՞ս կարող է այսքա՛ն մեծ լինել:
Ճիշտն ասած, խոսքը մեր մեջ, հայրս մի հորեղբայր ունի: Հայրիկիս այս հորեղբայրը շա՜տ, շա՜տ, շա՜տ փող ունի: Ես երբ տեսա՝ բոլոր լավ մարդիկ տեղավորվում են սրտիս մեջ, աշխատեցի հայրիկիս այս հորեղբորն էլ տանեմ սրտիս մեջ եւ մի անկյուն էլ նրան հատկացնեմ…բայց…չտեղավորվեց…ինչ արեցի, չտեղավորվեց…շատ խղճացի…բայց ի՞նչ անեմ, չտեղավորվեց, էլի, իմ մեղքը հո չի, իր մեղքն է: Այսինքն՝ ճիշտն ասած, երբ ինքն էլ դժվարությամբ, մի կերպ տեղավորվում էր սրտիս մեջ, փողերի հսկա սնդուկը դուրս էր մնում, նա էլ հևիհև դուրս էր վազում սրտիցս, որպեսզի վերցնի իր սնդուկը…
Այո…կամաց–կամաց հասկանում էի, թե մի փոքրիկ-փոքրիկ սիրտ որքա՜ն կարող է մեծ լինել: Մի գիշեր, երբ հիշեցի այն մեծ պատերազմի ծանր օրերն ու գիշերները, միանգամից վեր թռա ու ճչացի. «Սրտիս մնացած մասը կնվիրեմ բոլոր նրանց, ովքեր կռվեցին եւ կեղտոտ թշնամուն մեր հողից, մեր երկրից ու մեր տնից դուրս վռնդեցին…»:
…Հիմա այլեւս իմ սիրտը նմանվել էր մի մեծ քաղաքի, դպրոց ուներ, հիվանդանոց ուներ, զորանոց ուներ, փողոց, թաղ, պողոտա ուներ եւ դարձյալ մի աշխարհի չափ դատարկ տեղ ուներ…
Ինքս ինձ ասացի. «Այլեւս բավական է ընտրություն անել, իմ սիրտը պատկանում է աշխարհի բոլոր-բոլոր լավ մարդկանց՝ աշխարհի այս ծայրից մինչեւ մյուս ծայրը…»:
Դուք ինքներդ տեսնում եք՝ հիմա միայն մի շա՜տ-շա՜տ փոքրիկ անկյուն է դատարկ մնացել սրտիս մեջ: Գիտեք՝ այդ տեղը ում համար եմ թողել, այո, ճիշտ է, բոլոր վատ մարդկանց, միայն՝ մի պայմանով, որ հրաժարվեն վատ լինելուց եւ վատ արարքներ կատարելուց. երեխաներին չնեղացնեն, ծովը չկեղտոտեն, կենդանիներին չսպանեն եւ ոչ մեկի նկատմամբ բռնություն չգործադրեն…
Վատ մարդիկ էլ, եթե լավանան, իրավունք ունեն, չէ՞, իմ սրտի մեջ մի փոքրիկ տնակ ունենալու. ..չէ՞։
Կարծում եմ՝ եթե վատ մարդիկ բարիանան ու գան, դարձյալ իմ սրտի մեջ մի փոքրիկ տեղ կմնա…գուցե անտառների համար, սարերի, ձկների, եղնիկների, փղերի…եւ շատ ուրիշ բաների համար…
Իսկապես, զարմանալի է, հայտնի չէ՝ սա սի՞րտ է, թե՞ ծով: Այսքան փոքրիկ սիրտն, ախր, ինչպե՞ս է, որ երբեք չի լցվում:
Դե լավ, դա ինձ չի վերաբերում:
Երբ մեծանամ, գուցե հասկանամ, թե ինչու է այդպես, սակայն հիմա, մինչեւ այն պահը, երբ դեռ սրտիս մեջ տեղ կա, պետք է այդ տեղը նվիրեմ լավ ու բարի մարդկանց։
Սիրտը հենց դրա համար է, ճիշտ չէ՞։

Աղբյուրը

  1. Բառարանի օգնությամբ բացատրիր անծանոթ բառերը:
  2. Պատմությունը բաժանիր հատվածների և վերնագրիր:
  3. Ինքդ կազմիր հարցեր և առաջադրանքներ ստեղծագործության վերաբերյալ:
  4. Ի՞նչ է սովորեցնում այս պատմվածքը:
  5. Դու ինչի՞ ես նմանեցնում դատարկ սիրտը:
  6. Ո՞վ չէր տեղավորվում տղայի սրտում և ինչո՞ւ:
  7. Ի՞նչ ես հասկանում «սիրտը նվիրել» ասելով:
  8. Դու ո՞ւմ կնվիրեիր քո սիրտը և ինչո՞ւ:
  9. Քեզ դո՞ւր եկավ այս պատմությունը, ինչո՞ւ:
  10. Ստեղծագործական աշխատանք` գրել շարադրություն «Իմ սիրտը» վերնագրով, աշխատանքը տեղադրել բլոգում, ձևավորել համապատասխան նկարով:
Հոկտեմբերի 20

Պարապմունք 26

Առաջադրանքներ

  1. Գտի՛ր քառակուսու մակերեսը և պարագիծը՝ իմանալով, որ նրա կողմի երկարությունը 5 դմ է։
  2. Քառակուսու պարագիծը 28 դմ է։ Գտի՛ր քառակուսու կողմը։
  3. Քառակուսու մակերեսը 49 քառակաուսի մետր է։ Գտի՛ր քառակուսու կողմը։
  4. Հաշվի՛ր 25 սմ և 11 սմ  կողմերով ուղղանկյան պարագիծն ու մակերեսը:
  5. Հաշվիր ուղղանկյան պարագիծը, եթե հայտնի է, որ նրա լայնության և երկարության գումարը 14 սմ է։
  6. Հաշվիր ուղղանկյան պարագիծը, եթե հայտնի է, որ նրա լայնության և երկարության գումարը 32 դմ է։
  7. Ուղղանկյան լայնությունը 8 սմ է, իսկ երկարությունը 2 սմ-ով մեծ է լայնությունից։ Գտնել ուղղանկյան պարագիծը և մակերեսը։
  8. Հաշվի՛ր 3 դմ, 4 դմ  և 5 դմ կողմերով եռանկյան պարագիծը։
  9. Հաշվի՛ր 15 սմ, 14 սմ, 16 սմ և 17 սմ կողմերով քառանկյան պարագիծը։
  10. Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք նմանատիպ առաջադրանքներ:
  11. Գործնական աշխատանք․
Հոկտեմբերի 19

Հայոց լեզու

71. Ընդգծվածյուրաքանչյուրբառըմե՞կառարկաէցույցտալիս, թե՞մեկիցավելի:

Մեր ձեղնահարկում կատվի ձագեր գտա: հոգնակի

Որջից  դուրս եկողը ձագ էր: եզակի

Որդին պահարանն էր բերել ու դրել սենյակի անկյունում: եզակի

Դպրոցին այսպիսի պահարաններ են պետք: հոգնակի

Երկնքում նորից թռչուններ երևացին: հոգնակի

Վանդակի թռչունն էր դուրս եկել: եզակի

Հատիկը հավաքողները մրջյուններ են:եղակի

Ձմռանը պատրաստ սպասողը մրջյունն էր: հոգնակի

Գոռացողը պահակն էր: հոգնակի

Պահակներ կարգեք, որ ապահով լինեք: եզակի

72.Կետերի փոխարեն գրի´ր փակագծերում տրված համապատասխան բառը կամ արտահայտությունը:

Ծառերին արթնացնողը …. (քամին էր, քամիներ):
Այդ օրվանից հետո շատ …. (քամին էր, քամիներ) են փչել:
Տարբեր …. (պարեր, պար էր) են սովորեցնում դպրոցում:
Դա չտեսնված մի … (պարեր, պար էր):
Պարտեզի բոլոր ծաղիկները (սպիտակ են, սպիտակեն):
Եթե բոլոր ծաղիկները միանգամից (սպիտակ են, սպիտակեն), լա՞վ կլինի:
Թող հենց հիմա աչքերը (փակ են, փակեն) ու քնեն:
Բոլոր դռները (փակ են, փակեն), մի՞թե տանը մարդ չկա:
Անծանոթ … (համ էր, համեր), այդ մրգից չէի կերել:
Տարբեր խոհարարների եփած նույն անունով ճաշերը տարբեր (համ էր, համեր) ունեն:

73. Նախադասություններիմեջընդգծվածարտահայտություններըփոխարինի´րհոմանիշբաոերով:

Այս աղջիկը անհանգստացնում է բոլորիս:

Հանկարծ մտահոգվեց. բա որ գազանը նորից գա, ինքն  ի՞նչ է անելու:

Ա՜յ քեզ պատմություն, լսողները վաղեցան կանգնել:

Միմատ երեխա է,բայց այնքան ղելացի:

Ձեռուոտիցընկած մի մարդ բացեց դուռը:

74.Փորձի´ր բացատրել,թե ինչո՞ւեն ընդգծված արտահայտություններըկոչվում«դարձվածքներ»եթեդարձվածնշանակումԷ«շրջված»,«փոխված»:

75. Տրված դարձվածքներիիմաստներըբացատրի´ր:

Օրինակ՝

ջրից չոր դուրս գալ — փորձանքից, նեղ վիճակից  ազատվել:

Սիրտ տալ — կիսվել

, հոգին առնե

լ, գլուխը կորցնել, արևը խավարել, հալից ընկնել, սիրտը          վկայել, երես ղարձնել, սիրտ անել, բկին չոքել:

76. Աչքի ընկնել, ձեռ քաշել, գլուխ  պահել, ոտքի վրա, ծայրը ծայրին հասցնել, օրերը հաշվված  ենարտահայտություններընախադասություններիմեջգործածի´ր

ա) ուղիղ իմաստով,

բ) որպես դարձվածք:

Օրինակ՝

1.Գիտնականը հետաքրքրվողներին իր հայտնաբերած կենդանու մարմնի բոլոր մասերը ցույց տվեց, միայն գլուխնէրկորցրել:

2.Ուրախությունից գլուխըկորցրելէր:

Բազմիմաստ են մեկից ավելի իմաստ ունեցող բառերը:
Հոմանիշ են մոտ իմաստ ունեցող բառերը:
Հականիշ են իմաստով հակառակ բառերը:
Համանուն են գրությամբ կամ արտասանությամբ նույն կամ մոտ, բայց իմաստով տարբեր բառերը:                                                                                                    Դարձվածքները բառակապակցություններ են, որոնց մեջ մտնող բառերն իրենց հիմնական իմաստով չեն գործածվում:

Բառի կազմությունը

77. Բառակապակցություններիիմաստներնարտահայտի՛րմեկական բառով:

Օրինակ՝

սրտի ձև ունեցող — սրտաձև:

Մոր քույրը, դարպասը պահող, ժամանակը ցույց տվող, ջրի աման, գաղտնիք պահող, նավ վարող, ծաղկի թերթիկ, արագ վազող, ամենից մեծ, պոչ չունեցող, անուշ համ ունեցող, քարով շինված, կին բժիշկ, բալի ծառ:

78. Բառակապակցություններիիմաստներնարտահայտի՛րմեկականբառով:

 Օրինակ՝

բարձր հասակ ունեցող — բարձրահասակ:

Բարի սիրտ ունեցող, խիղճ չունեցող, բարձր ձայնով, միշտ ժպտուն, գանձը պահելու տեղ, կապույտ աչքերով, արքայի որդի, հույների երկիր, փոքր էշ, ծաղիկներով զարդարված, քաղաքում ապրող, հայերի երկիր:

79. Բառակապակցություններիիմաստներնարտահայտի՛րմեկական բառով:

Ավետիս (բարի լուր) բերող, արագ ընթացող, բաժակը ձեռքին արտասանվող ճառ, վեպ գրող, բառարան գրող, արտասահմանում ապրող մարդ, բույսերի մասին գիտություն:

80.Եթեհնարավոր է՝ ցո՛ւյցտուրբառըկազմողմասերը:

Օրինակ՝

գրասեղան — գր (գիր) + ա + սեղան:

Պահարան — պահ + արան:

Դուռ — չի բաժանվում:

Հականիշ, բանջարանոց, աշակերտ, աշակերտական, տարրական, զլխավոր, կարմիր, դաշտամուկ, հյուր, հարստություն, կերառատ, վտանգ:

Հոկտեմբերի 17

Աշուն գիշեր։ Կոմիտաս

Ձյունիկ լուսին

Սարի ուսին,

Դեղին — կարմիր շաղալեն,
Ալիք — ալիք խաղալեն,*
Ծովի ծոցին՝
Ալ
 ժապավեն
Տվել բոցին։

Ծառեր, հողմեր,
Ամեն կողմեր,
Թռչուն դառել երգելով,
Հեռու — հեռու հերկելով,
Երան—երան

Թռչելով
Օդի վրան:

  1.  Կարմիրով գրված բառերը, արտահայտությունները դո՛ւրս գրի ր, ապա բառարանի օգնությամբ բացատրի՛ հերկել — ակոսաձև հետք թողնել Երան-Մարդկանց խումբ՝ բազմություն շաղալ -Բարակ անձրև գալ Ծովի ծոցին — ցամաքի մեջ փոքրիկ շերտով խորացած ծովամաս
  2. Կապույտով գրված բառերը դո՛ւրս գրիր, ապա գրի՛ ր այդ բառերի հոմանիշները:

Ձյունիկ — ձյուն

Ալ— Բազմանալ

հողմ — սյուք

  1. Լսի՛ր «Աշուն գիշեր» երգը Վահան Արծրունու կատարմամբ, ապա նկարի՛ր  բանաստեղծությունը: Նկարն ու բանաստեղծությունը տեղադրի՛ր  բլոգումդ։
Հոկտեմբերի 17

Русски

Самостоятельная работа

Выполните задание:
1.Спишите, вставляя пропущенные окончания имён прилагательных. Выделите их.

В сплошном осеннем тумане, ранним зимним утром, в зимнем утренном уборе, в тонк кру­жеве, на светлом фоне, в хвойном лесу, над левым берегом, о смелом человеке, об отважном поступке, о смешном слу­чае, над дальним лугом, чистым звёздным небом, морозным воскресным днём, с симпатичном

зверьком, бодр… шагом.т


2.Спишите, вставляя слова в скобках в нужной форме.

От горячего солнца туристы укрылись под могучем деревом.
Ранней весной старик снова поселился в своей избушке.

3.Составьте предложения из данных слов. Озаглавьте текст. 
осень, в, уже, лес, поле, пришла

В лес и поле уже пришла осень


яркие, в, листья, цвета, раскрасила, она

В яркие цвета раскрасила она листья


сердитые, потом, ветры, подули

Потом подули сердитые ветры


срывали, красивые, они, швыряли, листья, землю, на, и, их

Они швыряли и срывали красивые листья на землю


скоро, разноцветными, земля, листьями, покрылась

Հոկտեմբերի 17

Հայոց լեզու

61. Կետերը փոխարինի´ր ընդգծված բառերի հականիշներով:

Փղերի մի մեծ խումբ հարձակվել էր Սուդանի Գենեա քաղաքի վրա և ամայացնում էր քաղաքի շրջակայքը: Ո´չ աղմուկ առաջացնող հատուկ հարմարանքներից, ո´չ էլ հրաձգությունից  փղերը չէին վախենում. նրանք …. անգամ քաղաք մտնել: …. միայն այն ժամանակ, երբ սպանվեց առաջնորդը՝ մի մեծ արու փիղ, որը ղեկավարում  էր հարձակումը:

62.Հականիշ բառերով կապակցություններ կազմի´ր և փորձի՛ր բացատրել, թե դրանք ի՞նչ կարող են նշանակել:

Օրինակ՝

տգետ գիտուն — մեկը, որին թվում է, թե ինքը գիտուն է, բայց իրականում ոչինչ չգիտի: Կամ ՝գիտուն, որը գիտի, թե աշխարհում որքա~ն չուսումնասիրված բան կա, դրա համար էլ իրեն տգետ է համարում:

63. Օրը (ցերեկն ու գիշերը) նկարագրի՛ր՝ գործածելով, ինչքան հնարավոր է շատ հականիշներ:

64. Ամառն ու ձմեռը նկարագրի՛ր գործածելով, ինչքան հնարավոր է շատ հականիշներ:

Ամառի առավոտը արևոտ է, ձմռան առավոտը մութ է։

65. Սեր և հոր բառերի տարբեր իմաստներով կազմի´ր նախադասություններ:

Օրինակ՝

Այս տարի մարտը տաք էր ու չոր:

Մութն ընկնելուն պես  մարտը վերջացավ:

66. Եթե իմաստով մոտ բառերը հոմանիշներ են, ի՞նչ անուն կտաս նույն կամ նման գրություն կամ հնչեղություն ունեցող, բայց իմաստով տարբեր բառերին:

67. Հոտ, արի բառերի տարբեր իմաստներով կազմիր նախադասություններ:

68.Փորձի՛ր բացատրել, թե տրված զույգերն ինչո՛ւ են կոչվում համանուններ:

Մարտ – մարտ, սեր – սեր, հոր – հոր, հոտ – հոտ, անտառ – անտառ, արի – արի, կար – կար:

անտառ – կենդանիներ ապրած տեղ

անտառ- առանց տառ

արի – քաջ

արի – եկ

 կար – հագուստի

 կար – անցյալ

69. Ընդգծված բառերի և արտահայտությունների փոխարեն փակագծերում տրվածներից մեկը գրի՛ր:

  • Որ խոսքը կարճեր, ավելորդ բաներ չէր ասի: (Կարճ կապեր, երկար չէր)

Որ խոսքը կարճ կապեր, ավելորդ բաներ չէր ասի:

  • Պարանը կարճ էր, աշտարակի ծայրին չհասավ: (Կարճ կապեր, երկար չէր)

Պարանը երկար չէր, աշտարակի ծայրին չհասավ: (Կարճ կապեր, երկար չէր)

  • Գլուխը կախ էր ու սիրտը կոտրված: (Խոնարհ էր, իջեցներ)

Գլուխը խոնարհ  էր ու սիրտը կոտրված: (Խոնարհ էր, իջեցներ)

  • Դույլը ջրհորը կախեր թե չէ, թզուկը հայտնվելու էր: (Խոնարհ էր, իջեցներ)

Դույլը ջրհորը իջեցներ թե չէ, թզուկը հայտնվելու էր: (Խոնարհ էր, իջեցներ)

  • Դռան ժանգոտ փակի վրա ինչ-որ թուղթ դրեց ու գնաց: (Կողպեքի, ծածկի)

Դռան ժանգոտ կողպեքի վրա ինչ-որ թուղթ դրեց ու գնաց: (Կողպեքի, ծածկի)

  • Եթե պատուհանը փակի, ցուրտ չի լինի: (Կողպեքի, ծածկի)

Եթե պատուհանը ծածկի, ցուրտ չի լինի: (Կողպեքի, ծածկի)

70. Որոշի՛ր, թե ընդգծված բառին տրված հարցեից  ո՞րն է համապատասխանում:

Հեռվում երևացին նավեր: Ինչե՞ր

Հեռվում երևացողը նավ էր: Ի՞նչ

Քաղաքում կային այգիներ: Ինչե՞ր

Դա քաղաքի ամենաքմեծ այգին էր: Ի՞նչը

Ի՜նչ ծանոթ ձայն էր: Ի՞նչ

Դրսից ծանոթ ձայներ էին լսվում: Ինչե՞ր

Եթե բարձր ձայներ, անպայմանն կլսեինք: Ի՞նչ աներ

Ձեր տղան էր եկել: Ո՞վ

Տղաներ եկան,որ օգնեն: Ովքե՞ր

Դա առաջնորդի ծանոթ նետն էր: Ի՞նչ

Տղան փետուրներից սարքել էր նետեր: Ինչե՞ր

Որ դիպուկ նետեր, ոսկե խնձոր կգցեր: Ի՞նչ աներտ

Հոկտեմբերի 15

Հոկտեմբերյան ֆլեշմոբ

 1. Մեկ հնչյուն փոխելով՝ ,,հայ,, բառից հնարավոր շատ բառե՛ր ստացիր։ 

հայ-բայ-բակ-բալ-գալ-գամ-կամ-կում-կուժ։

2․ Բառերի հնչյունները վերադասավորի՛ր և նոր բառ կազմի՛ր։

Ագաթ- 

Զարմ-

Մարջան-

Կապար-

Կամուրջ-

Երկանք-

1․ գաթա, 2․ մարզ 3․ ջրաման 4․ կարապ 5․

3. Տրված բառերից ո՞րը ,,մաքուր,, բառի հոմանիշը չէ։

Պարզ, վճիտ, ականակիտ, զուլալ, անաղարտ, զվարթ, ջինջ, անապակ։

զվարթ

4.Կազմի՛ր նախադասություն, որի կազմում եղած առաջին և վերջին բառերը վանկերի քանակով համընկնում են, իսկ մյուս բառերից յուրաքաչյուրը նախորդ բառին գերազանցում է մեկ վանկով:

3Անհանգիստ մեծ արջը կեսորին արթնացավ։

5. Ընտրի՛ր ասացվածքին համապատասխանող մեկնաբանությունը։

Տասը չափի՛ր, մեկ կտրի՛ր։

Երբ մի բան շատ ես չափում, երկարում է։

Տասը մասի բաժանելու դեպքում՝ բոլորին կհասնի։

Ամեն ինչ պետք է անել անշտապ, մտածված։

Գործը պետք է անել ոչ թե մենակ, այլ տասը հոգով։

Ջնջել ընտրվածքը

6. Աղյուսակում գաղտնագրված բառերը գտ՛իր և գրի՛ր։

Անխորագիր պատկեր

շարական, կետ, հովիկ, տաս, լուռ, սեր, երգ, հուշ, վեհ, համերգ, վեհափառ, Կոմիտաս, օր։

7. Վերականգնի՛ր գործողությունների հաջորդականությունը և կարդա՛ առակը։

Խեցգետինն ուզեց ազատվել և մի հարց տվեց ագռավին։

Խեցգետինը ցած ընկավ և մտավ գետը։

Ագռավը մի խեցգետին բռնեց և նստեց ծառին։

Ագռավը բերանը բացեց և պատասխանեց նրան։

Ագռավը մի խեցգետին բռնեց և նստեց ծառին։ Խեցգետինն ուզեց ազատվել և մի հարց տվեց ագռավին։Ագռավը բերանը բացեց և պատասխանեց նրան։ Խեցգետինը ցած ընկավ և մտավ գետը։

8 Ո՞վ է պատկերված նկարում։ Պատմի՛ր, թե ինչ գիտես նրա մասին:

Անխորագիր պատկեր

Նկարում բատկերված է Վիլյանմ Սարոյանը։ Ծնվել է 1908 թվականի օգոստոսի 31-ին բանաստեղծ Արմենակ Սարոյանի և նրա կնոջ՝ Թագուհու ընտանիքում՝ գաղթած Բիթլիս քաղաքից (ներկայիս Թուրքիա), որտեղ, ըստ Սարոյանի, հայերի հետագա կյանքն անհնար էր[5]։ Մանկությունն անցկացրել է Ֆրեզնոյում (Կալիֆոռնիայի նահանգ)։

9. ,,Քամին ու տերևը,, վերնագրով ստեղծագործական պատում գրի՛ր և հրապարակի՛ր։ 

Մի անգամ ուժեղ քամի էր դրսում և այնքան ուժեղ որ նույնիսկ տերևներն են թռչում։ Բայց ոչ մի տերև չէր սիրում քամիներին, մի օր էլ մի տերևին քամին վերև բարձրացրեց տերևը հարցրեց, ինչու ես այդպես անում, քամին ասաց որ նրան ուզում էր հրավիրել պարի։ Տերևը համաձայնվեց, բայց զարմանալի է որ միակ տերևն էր ով ուզում եր պարել քամու հետ։ Քամին և տերևը մնացին լավ ընկերներ և ամեն օր խաղում էին իրար հետ։

10. Քո ամենասիրած աշնանային բանաստեղծությունը ընթերցի՛ր և ձայնագրությունդ հրապարակի՛ր։

Հոկտեմբերի 14

Իմ Երևան

Առավել տարածված է այն տեսակետը, որ «Երևան» անունը կապված է Էրեբունի բերդաքաղաքի անվան հետ։ Վանի թագավորության անկումից հետո Երևանի շուրջ 1000-ամյա պատմության մասին հայ մատենագրական աղբյուրները լռում են։ Երևանը կրկին հիշատակվում է 7-րդ դարում՝ «Գիրք թղթոցի» մեջ։ Պատմիչ Սեբեոսը վկայում է, որ արաբական արշավանքների ժամանակ Երևանը վաճառաշահ ու այգեշատ քաղաք էր։

Հոկտեմբերի 13

Համո Սահյան Մայրամուտ

1.Դուրս գրիր անծանոթ բառերը և բացատրիր:
2.Առանձնացրո՛ւ քեզ ամենից շատ դուր եկած տեսարանը և հիմնավորի՛ր ընտրությունդ:
3. Քո տեսած մայրամուտը ինչո՞վ է նման այս բանաստեղծության մեջ ներկայացված մայրամուտին:
4. Օրվա ո՞ր պահն ես ավելի շատ սիրում: Պատմիր այդ մասին 5-10 նախադասությամբ: Աշխատանքդ վերնագրիր և տեղադրիր բլոգում:

Լրացուցիչ առաջադրանք

Ֆոտոխցիկի օգնությամբ նկարիր մայրամուտի տարբեր պահերը և ֆոտոշարի տեսքով ներկայացրու:0