Մայիսի 23

Ընթերցում եմ և առաջարկում եմ ընթերցել

Ես կարդում եմ Ռոդարիի հեքիաթները, որովհետև ես շատ եմ սիրում երևակայական հեքիաթներ և պատմվածքեր, մանավանթ Ռոդարիի հեքիաթները: Իմ ամենասիրած հեքիաթը դա Ջաննի Ռոդարիի (Շղթա) հեքիաթը: Այտեղ շղթանը շատ տխուր է, որովհետև բոլոր մարդիկ սիրում են աղատություն, և շղթաից զզվում են: Հետո նրան վերցրեց մի մարդ, որը վերցրեց շղթան և նրա երեխաների համար շղթայով ճոճանակ սարգեց: Ես կառաջարկեմ կարդաք որովհետև այս հեքիաթը սովորացնում է, որ ամեն մի բանը կարող ես օգտագործել ուրիշ ձևով:

Մայիսի 16

Մայրենիի ստուգատես 2024

Լեզվական կարողություններ և հմտություններ
1․ Քո սովորական մեկ օրը նկարագրիր առավոտից մինչև երեկո, ամեն ինչ հերթով գրիր․ աշխատիր ոչինչ բաց չթողնել, քեզ ամենաշատը օրվա ո՞ր պահն է դուր գալիս, ո՞ր գործերդ ես սիրով անում, որո՞նք՝ ուղղակի որպես պարտականություն, առօրյայիդ մեջ ի՞նչը կուզես փոխել, ինչո՞ւ․․․

Ես կպատմեմ երկուշաբթի օրը: Ես արթնանում եմ ժամը 7:00 հետո ես նախաճաշում եմ, հագնվում եմ և գնում եմ դպրոց, որտեղ տեսնում եմ իմ ընկերուհիներին: Առաջին դասը մեր մոտ ընտրություն է երկու դասաժամ, հետո մեզ մոտ հայրենագիտություն է: Իսկ հաջորդ դասը մեզ մոտ տեխնոլոգիա է, տեխնոլոգիաից հետո մեզ մոտ ընդմիջում է որտեղ մենք նախաճաշում ենք: Նախաճաշելուց հետո մեզ մոտ մաթեմատիկա է, իսկ մաթեմատիկից հետո մայրենի է: Հետո ես գնում եմ սոլֆեջոի որտեղից հետո ես գնում եմ դաշնամուրի, իսկ դաշնամուրից հետո ես գնում եմ ընկեր մարինեի մոտ մանկական երգչախմբին: Հետո ես գնում եմ ավտոբուսներինրի մոտ: Երբ հասնում եմ տուն իմ մոտ սկսվում է անգլերենը, որից հետո ես դասերս եմ անում և պարկում եմ քնելու:

2․ Համացանցից քո սիրելի ֆուտբոլիստի, գրողի, երգչուհու, դերասանուհու․․․ մասին տեղեկություն գտիր և այդ տեղեկության համաձայն երևակայական հարցազրույց վարիր նրա հետ։ Հարցազրույցն անհրաժեշտ է ձայնագրել։

Արամ Ավետիքի Սարգսյանը ծնվել է 1984 թվականի ապրիլի 5-ին Երևանում։ Դեռ մանկուց նա ներգրավված է եղել մի շարք երգչախմբերում և թատերական ներկայացումներում։ Թեև նա միշտ երազել է մեծ բեմի մասին, սակայն ընտրել է դեղագործի մասնագիտությունը՝ ավարտելով Երևանի պետական բժշկական համալսարանը։



3․ Տեքստի համար մտածել երկու ավարտ՝ տխուր և ծիծաղելի։
Ջ․ Ռոդարի
Ճանապարհորդ կատուն

Մի օր մի կատու նստեց գնացք, որը պատրաստվում էր մեկնել Հռոմից Բոլոնիա։ Իրականում, գնացքներում կատուներն այնքան էլ հազվադեպ չեն, թեև ամենից հաճախ նրանք նստում են զամբյուղներում կամ անցքերով արկղերի մեջ, որպեսզի չխեղդվեն: Պատահում է, որ գնացքներում երբեմն հանդիպում են  թափառական կատուներ, որոնք պարզապես պատահաբար ներս են գցվում մկների որոնման համար… Բայց այս կատուն իսկական ճանապարհորդ էր և ճանապարհորդում էր բոլորովին ինքնուրույն։ Նրա ուսին կախված էր սև փաստաբանի պայուսակ, բայց նա փաստաբան չէր, այլ կատու։ Քթին ուներ կարճատես հաշվապահի ակնոցներ, բայց հաշվապահ չէր և տեսողությունը գերազանց էր։ Նա, ինչպես հայտնի նկարիչները, շատ մոդայիկ վերարկու էր հագել և շատ մոդայիկ գլխարկ, բայց նա նկարիչ էլ չէր։

Առաջին տարբերակ- ուրախ ավարտ, Պարզվեց, որ նա մոդել էր, Նա աշխատում է կրկեսում առյուծ: Նա խաղում էր մեծ գնդակի հետ և պատմում է ծիծաղելու պատմություններ:

Եկրորդ տարբերակ- տխուր ավարտ, Պարզվեց նա նույնիսկ ոչմի բան էլ չեր աշխատում, որովհետև նրա ընտանիքը շատ աղքատ էր և նրա մայիկը ու հայրիը բաժանվել էին:

Մայիսի 16

Թեստ 1

Ջանի Ռոդարի
Տարօրինակ Հարցեր

Կար-չկար մի տղա, որն ամբո□ջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տալն, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն է, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել:

Ասենք՝ գալիս էր ու հարցնում.

-Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին կամ էլ հենց այնպես պատասխանում.

-Դարակները նրա համար են, որ նրանց մեջ որևէ բան դնեն, օրինակ՝ սպասք, դանակ, պատառաքաղ և այլն:

-Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ թոթովում էին ուսերը ու հեռանում:

Մի ուրիշ ան□ամ նա հարցնում էր.

-Ինչո՞ւ պոչը ձուկ ունի:

Կամ թե՝  ինչո՞ւ բեղերը կատու ունեն:

Տղան մեծանում էր, բայց շարունակում էր մնալ ինչուիկ և այն էլ ոչ թե սովորական, այլ՝ հակառակ ինչուիկ:

Մեծանալուց հետո էլ նա դիմում էր բոլորին զանազան հարցերով: Պարզ է, որ ոչ ոք չէր կարողանում պատախանել նրա հարցերին: Բոլորովին հուսահատվելով՝ հակառակ ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր: Հնարում էր, գրում  տետրի մեջ, իսկ հետո մեծ տանջանքով աշխատում գտնել դրանց պատասխանները: Սակայն ամբողջ կյանքում նա այդպես էլ եր□եք չգտավ իր հարցերի պատասխանները: Եվ ինչպե՞ս գտներ, եթե նրա տետրում գրված էր.«Ինչո՞ւ ստվերը բարդի ունի: Ինչո՞ւ ամպերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամականիշները գարեջուր չեն խմում»:

Աստիճանաբար նրա մորուքն աճեց, երկա~ր մորուք դար□ավ. նա չէր էլ մտածում սափրել: Դրա փոխարեն նա նոր հարց հորինեց՝ «Ինչո՞ւ մորուքը դեմք ունի»:

Երբ նա մեռավ, մի գիտնական ուսումնասիրեց նրա կյանքը և զարմանալի հայտնագործություն արեց: Պարզեց, որ ինչուիկը սովոր էր գուլպաները շրջերես հագնել և այդպես էլ հագնում էր իր ամբողջ կյանքում: Հենց այդ պատճառով էլ մինչև վերջ չսովորեց ճիշտ հարցեր տալ:

Հապա նայիր քո գուլպաներին. ճի՞շտ ես հագել:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    ————————ամբողջ—————————

———————անգամ——————————
————————երբեք—————————

————————դարձավ—————————

2.Ի՞նչ է նշանակում տեքստում հանդիպող շրջերես բառը:
ա/երեսառած

բ/կամակոր   

գ/հակառակ կողմով
դ/բոլորին հակառակ

3.Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները:
———վատն ——————          —    —————լավը—————

——սովորական—————        —      ——————անսովոր————

—————Պարզ ————      —        —————բարդ—————
—————երկա~ր————     —         ————կարճ——————

4.Տեքստի տրված բառերից  որո՞ւմ վերջածանց չկա.

ա/սովորական
բ/ինչուիկ
գ/բոլորովին
դ/գարեջուր

5.Տեքստի տրված բառերից ո՞րն է դրված եզակի թվով.

ա/աչքերը        —————— _ ———————                     

բ/ հարցերին     ——————— _ ——————                    

գ/ դարակները  —————— _ ———————                    

դ/ խրճիթ          ——————+———————                     

6.Տեքսից դու՛րս գրիր երկուական գոյական և ածական:

————սեղան ———————       ————երկա~ր———————
———մորուքն ———————       —————պարզ———————

7.Վերականգնի՛ր տրված բայերի ուղիղ ձևերը:
ա/ձանձրացնում է               —————ձանձրացնել——————
բ/չէր կարողանում               ————չկարողանալ———————
գ/դնեն                                     ————դնել————————
դ/դարձավ                              —————դարձել———————

8.Գտի՛ր ընդգծված նախադասության ենթական ու ստորոգյալը:
ենթակա       —ամպեր,——ստվեր:—————

ստորոգյալ     —չեն գրում, ունի, չեն խնդրում:—————————

9.Ո՞րն է կլոր տարի դարձվածքի իմաստը.

ա/մի քանի տարի
բ/ամբողջ կյանքում
գ/ամբողջ տարին
դ/ տարվա կեսը

10.Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
Մի փոքրիկ պապիկ,
հագին հազար շապիկ:
                                  ——————կաղամբ——————

11.Մեկ նախադասությամբ նկարագրի՛ր հարցասեր տղային:

Ինձ թվում է որ տղան հաքնում է մենակ կարմիր շորեր, ունի մեծ կանաչ աչքեր և շականակագույն մազեր:

12.Ինչո՞ւ  էր դժվար պատասխանել տղայի հարցերին.

ա/հարցերը շատ էին դժվար
բ/տղան հետաքրքիր ինչուիկ էր
գ/տղան հակառակ ինչուիկ էր
դ/տղան անընդհատ հարցեր էր տալիս

13.Բոլորովին հուսահատվելով ̀ ի՞նչ արեց ինչուիկը:

Երբ ոչմեկ չեր կարողանում պատասխանել փոքրիկ ինչուիկի նա որոշեց հեռանալ իրենց տնից, նա գնաց սարի գագաթի մի փոքրիկ տնակ և որոշեց իր տետրում գրել թարս հարցեր:

14.Հորինի՛ր նմանատիպ երեք հարց ու պատասխանի՛ր:

ինչու գրպանը ունի բաչկոն- որովհետև բաչկոնի գրպանը նրա համար է, որ ինչվոր իր դնես եթե պայուսակ չունես:

ինչու ապակիները ակնոց ունեն-որպեսի ապակու օգնությաբ տեսնենք ինչ չենք կարող տեսնել վատ տեսնող մարդիկ:

15.Նայի՛ր շուրջդ. գտի՛ր թարս հարցեր :

Խի պատերը սենյակ ունեն, ինչու եկռանը կոմպ ունի, խի ապակիները պատուհաները ունեն, ինչու է :

Մայիսի 13

Մայրենիի ստուգատես 2024

1․Ուսումնառության 5 տարիներ

  • Ո՞ր դասարանից ես հաճախում Արևելյան դպրոց-պարտեզ։ Եթե այլ դպրոցից ես եկել, նշիր դպրոցը։

Ես եկել եմ երկրորդ դասարանից, փոքրիկ իշխան դպրոցից:

  • Դպրոց-պարտեզում քո ուսումնառության ողջ շրջանում ի՞նչն ես ամենից շատ կարևորում, ի՞նչը կամ ո՞ւմ երբեք չես մոռանա, ինչո՞ւ:

Ինձ դուր է գալիս որ դասատուները շատ բարի են:

  • Կարո՞ղ ես թվարկել 5 բան, որոնք քեզ հետ տանում ես։ Գիտելիք, բարի հուշեր, ունակություն, ընկերությունը, բարությունը:
  • 3-րդ դասարնցիներին ներկայացրեք, թե ինչ է իրենց սպասում 4-5-րդ դասարաններում, ի՞նչ խորհուրդ կփոխանցեք նրանց:
  • Ես խորուրդ կտամ լավ սովորել և բարի ու բարեսիրտ լինել:
  • Արևելյան դպրոցում քո տնկած ծառը, թուփը նկարիր, տեղադրիր ու գրիր ե՞րբ ես տնկել, ո՞ւմ հետ, տեսակը․․․

Ես միայն տան եմ աճացնում ծաղիկ, իսկ սա այդ ծաղիկը:

  • Պատրաստիր 2-3ր տեսանյութ, որը պատմում է Արևելյան դպրոցի միջավայրի մասին։

  • Ծնողներիդ խնդրիր, թող մի քանի նախադասությամբ բնութագրեն քո ուսումնական գործունեությունը Արևելյան դպրոցում:

Արևեկյան դպրոցում երեխաների առօրյան շատ հաճելի միջավայրում է անցնում: Երեխան ամեն օր հաճույքով է այցելել: Հատկապես արդյունավետ էր ուսումնառության վերջին տարին: Վստահ եմ, որ Իզաբելլան շատ կկարոտի դպրոցն ու ուսուցիչների:

2․Միջին դպրոց

  • Ի՞նչ գիտես Միջին դպրոցի մասին: Ես գիտեմ որ Միջին դպրոցում մենք դասարան չենք ունենալու բայց դարակներ են մեզ տալու որպիսի դնել պայուսակները:
  • Ցանկանո՞ւմ ես տեղափոխվել Միջին դպրոց: Ոչ, ես չեմ ցանկանում գնալ Միջին դպրոց, որովհետև այտեղ իմ կարծիքով շատ դաս են տալիս:
  • Թվարկիր Միջին դպրոցի քեզ ծանոթ ուսուցիչներին: Ես գիտեմ Մարինե Ամիրջյանին, Հասմիկ  Ուզունյան, Ընկեր Ռուզանին, ընկեր Մովսեփին, ընկեր Գնելին, Ընկեր Հովսեփին և ընկեր Թամարին:
  • Ինչպիսի՞ն կցանկանայիր, որ լիներ Միջին դպրոցը: Ես կցանկանաի որ այնտեղ լինեին այնպիսի դասեր որոնք կլինեին հեշտ և դասատուները շատ բարի լինեն:
Մայիսի 12

Մայրենիի մայիսյան ֆլեշմոբ

Անուն, ազգանուն
Իզաբելլա Յոկուրտջյան

Դպրոց*

արևելյան

Դասարան*

4-րդ դասարան

5-րդ դասարան

1. Տրված բառերից առանձնացրո՛ւ ավելորդ բառը։ Գրի՛ր, թե ինչ սկզբունքով ես ընտրել այն․

մեծ, հսկա, վիթխարի, փոքր, խոշոր, հսկայական

Դա փոքրն է, որովհետև այստեղի բառերը մեծի հոմանիշներն են, իսկ փոքրը հականիշը։

2. Գտի՛ր թաքնված բառը: (Առաջադրանքը կազմել է Հյուսիսային դպրոցի 4-րդ դասարանի սովորող Դավիթ Մարտիրոսյանը։)

Captionless Image

3. Կազմի՛ր նոր բառեր՝ բառի վերջում ավելացնելով մեկական տառ

վեր, սար ,գիր, շուն, վեր, լուր, սուր։

վերջ, սարդ, գիրք, շունչ, վերև, լուրջ, սուրբ։

4․ Ո՞ր առած-ասացվածքներն են են պատկերված նկարներում․ (Առաջադրանքը կազմել է Հյուսիսային դպրոցի 4-րդ դասարանի սովորող Օֆելի Զեյնալյանը։)

> Ով աշխատի, նա կուտի։

> Կարմիր կովը իր կաշին չի փոխի։

> Յոթ անգամ չափիր, մեկ անգամ կտրիր։

> Ամառը որ պառկես հովեր, ձմեռը կսատկեն կովեր։

> Անբանը հաց ուտելիս առողջ է, բանելիս՝ հիվանդ։

Captionless Image

1 — Յոթ անգամ չափիր, մեկ անգամ կտրիր։
2 — Կարմիր կովը իր կաշին չի փոխի։

5․ Ի՞նչ է նշանակում «լուն ուղտ շինել» արտահայտությունը

վախեցնել

չափազանցնել

սովորեցնել

6. Որոշի՛ր, թե «քաղցր»  բառը որ բառակապակցությունում փոխաբերական իմաստ չի արտահայտում. 

քաղցր խոսք

քաղցր քուն

քաղցր թեյ

քաղցր հայացք

7.Գուշակի՛ր հանելուկը.

Ծնվում է նա հրից, ջրից,

Մեզ ժպտում է հորիզոնից,

Ունի աղեղ յոթնալար՝

Կամրջում է դաշտ ու սար:

Ծիածան։

8. Գարնանային բառերը երեք խմբի բաժանի՛ր՝ առարկա ցույց տվող բառերի, հատկանիշ ցույց տվող բառերի, գործողություն ցույց տվող բառերի․

ծիրանենի, գարուն, կանաչ, մայիս, ծիծեռնակ, Համբարձում, բացվել, գույնզգույն, Զատիկ, բողբոջ, արևոտ, ճամփորդել, Ծաղկազարդ, ծաղիկ, արագիլ,  շոգ, ծաղկել, զատկական, մշակել։

Առարկա ցույց տվող բառեր-ծիրանենի, գարուն, մայիս, ծիծեռնակ, Համբարձում, Զատիկ, բողբոջ, ծաղիկ, արագիլ, Ծաղկազարդ։
Հատկանիշ ցույց տվող բառեր-կանաչ, գույնզգույն, արևոտ, Ծաղկազարդ, շոգ, զատկական։
Գործողություն ցույց տվող բառեր-բացվել, ճամփորդել, ծաղկել, մշակել։

9.Պատումով կամ տեսանյութով ներկայացրո՛ւ, գովազդի՛ր քո կարդացած ամենասիրելի գիրքը, խորհո՛ւրդ տուր ընկերներիդ  կարդալ այն (ամառային արձակուրդին կամ հիմա): Աշխատանքդ տեղադրի՛ր բլոգումդ, հղումն էլ՝ պատասխանի դաշտում:

Your answer

10. Գրի՛ր ստեղծագործական աշխատանք «Կախարդական քաղաքը» վերնագրով։

Կախարդական քաղաքը
Լինում է մի քաղաք, որտեղ ամեն ինչը կախարդական էր։ Այնտեղ ապրում են մեզ նման մարդիկ, բայց նրանց մոտ կան կախարդական փայիկներ։ Մեքենաների տեղը օգտագործում են թռչող խալի, նույնիսկ այնտեղ դպրոց կա։

Մայիսի 3

Փոխեցին գլուխները

  • Կարդա՛ Ջաննի Ռոդարիի «Փոխեցին գլուխները» պատմվածքը։
  • Կատարի՛ր տեքստի վերջում տրված առաջադրանքները։

Առաջադրանքներ

  • Կարդա՛ հեքիաթը և փորձի՛ր նկարագրել ուսուցիչ Քերականին։

Քերականը բարի էր և քնքուշ, նրա մազերը շականակագուն է։

  • Հեքիաթից դո՛ւրս գրիր հինգ բայ (գործողություն ցույց տվող բառ)։

Կատուն ոռնում է, հաչել, գայլը գրում է, մուկը մլավում է, առյուծը  բառաչում է:

  • Հեքիաթից դո՛ւրս գրիր երեք համառոտ նախադասություն և ընդարձակի՛ր։
  • Առանձնացրո՛ւ ամենից զվարճալի հատվածը և հիմնավորի՛ր ընտրությունդ։

Տեսեք, թե ինչ էին գրել այդ անպիտանները:

-Կատուն ոռնում է։ Այծերը հաչում են։ Գայլը գրում է։ Մուկը մլավում է։ Առյուծը  բառաչում է:

Ինձ շատ դուր եկավ այս մասը, որովհետև այստեղ այծերը հաչում են, իսկ մուկը մլավում էր:

  • Շարունակի’ր միտքը մի քանի նախադասությամբ։ Շշմած կարագը երազում էր, որ մեծ լիներ և ամուր:
  • Ի՞նչ կլիներ, եթե։

Եթե բառաչող առյուծը հայտնվեր ձեր դասարանում, անտառում գժանոց կլիներ:

Եթե մուկը մլավեր, կատունել մկների նման ձայներ կհաներ:

Եթե մարդիկ իրար ողջունելիս ապտակեին միմյանց, բոլորի այտերի վրա ձերքի հետքեր:

Եթե արևի փոխարեն առավոտյան լուսինը դուրս գար, իսկ լուսնի փոխարեն՝ արևը։

  • Ով ի՞նչ է անում․ գրի՛ր։

Առյուծը-քնում է

Ոչխարը-արտասանում է

Խոզը-ուտում է

Հավը-հաշվում է

Այծը-սափրվում է

Կատուն-մլավում է

Նշված գոյականների դիմաց ծիծաղելի ածականներ գրի՛ր.

այրված շերեփ

գժված հեռախոս

անձայն զանգ
կծու պղպեղ

վախկոտ արջ

թթու նարինջ

Օրինակ՝ շատախոս շերեփ․․․․․

  • Ընտրի՛ր քեզ դուր եկած բառազույգը և հետաքրքիր պատմություն հորինի’ր:
  • Հորինածդ պատմությունը ձայնագրի’ր և հրապարակի’ր:

Առաջադրանքները՝ Արմինե Աբրահամյանի

Մայիսի 3

Բանաստեղծությունը

1.Սովորի՛ր բերանացի (անգիր) Վ․ Դավթյանի բանաստեղծությունը։

Վահագն Դավթյան
Տեսիլքից են ծնվել տառերը մեր,
Հողմերով են սնվել տառերը մեր,
Ջրդեղվել են, դարձել երկաթագիր,
Քարերին են գրվել տառերը մեր…
Երբ փորձել են ջնջել ու եղծանել,
Կայծակին են տվել տառերը մեր…

2.Կրկնի՛ր Ե․ Չարենցի բանաստեղծությունը։

Ինչքան աշխարհը սիրես…

Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.
Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի —
Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս:
Այնպե՜ս արա, որ կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս,
Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի.
Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի…

Ապրիլի 30

Երրորդ ավարտ

Կարդա՛, ծանոթացի՛ր Ջանի Ռոդարիի «Հեքիաթներ, որ ունեն երեք ավարտ» փաթեթին, ընտրի՛ր դրանցից մեկը, սովորի՛ր պատմել, մտածի՛ր և գրի՛ր հարցեր ընտրածդ պատմվածքի վերաբերյալ։

Երրորդ ավարտ
Գնում էր զինվորը և մտածում։ «Հետաքրքիր թմբուկ է, տեսնես ինչպե՞ս է սարքված։ Որտե՞ղ
է գտնվում նրա կախարդանքը»։ Ձեռքի մեջ պտտեցրեց փայտիկները, ուշադիր զննեց։ Կարծես թե
սովորական փայտիկներ են։
– Իսկ գուցե գաղտնիքը թմբուկի մե՞ջ է թաքցրած, այս ձգված կաշվե ծածկոցի տակ։
Եվ նա դանակով մի փոքրիկ անցք բացեց թմբուկի վրա։ Պարզվեց՝ ներսը դատարկ է։
– Դե լավ, ի՜նչ արած…
Եվ զինվորը, ուրախ թմբկահարելով, շարունակեց ճանապարհը։ Բայց այս անգամ
նապաստակները, սկյուռիկներն ու թռչունները այլևս չէին պարում նրա թմբուկի հնչյունների
տակ, բվեճներն էլ չէին արթնանում։
«Դը՛մփ-դըրը՜մփ-դը՛մփ-դը՛մփ։ Դը՛մփ-դըրը՜մփ-դը՛մփ-դը՛մփ»։ Ձայնը ոնց որ թե նույնն էր,
բայց կախարդանքը չքացել էր։
Գուցե չհավատաք, բայց թմբկահարը, չգիտես ինչու, նույնիսկ ուրախ էր դրա համար։

Հարցեր և առաջադրանքներ

Դուրս գրիր անծանոթ բառերը և բացատրիր:

Դուրս գրիր մքացրած բառերը և սարքիր հականիշներ:

Հորինիր պատմություն այս վերնագրով, վախկոտ զինորը:

Ինչ էր մտածում զինվորը:

Ինչ ձեվի ձայն էր գալիս թմբուկից:

Նապաստակները, սկյուռիկներն ու թռչունները ինչ էին անում երբ թմբուկը թմբկահարում էին:

Ապրիլի 29

Շղթա

Ջաննի Ռոդարիի «Հեքիաթներ և պատմություններ մեծերի և փոքրերի համար» շարքից ընտրի՛ր մեկը, տեղադրի՛ր բլոգումդ, սովորի՛ր շատ լավ կարդալ, ապա մտածի՛ր հարցեր ընտրածդ պատմության վերաբերյալ, հարցերը գրի՛ր պատմության ներքևի հատվածում, դասարանում կուղղես ընկերներդ։ Ըստ ցանկության կարող ես ընտրածդ պատմությունը նկարել և նկարածդ դարձյալ կցել պատմությանը։

Շղթա
      Շղթան ամաչում էր բոլորից: «Ամո՜թ,-ինքն իրեն միտք էր անում նա,- ինձ ոչ ոք չի սիրում, բոլորն ատում են ինձ:  Ես հասկանում եմ: Մարդիկ սիրում են ազատությունը և ատում են կապանքները:
Մի մարդ է անցնում շղթայի մոտով: Նա վերցնում է շղթան, բարձրանում ծառը, նրա երկու ծայրեր կապում է ամենաամուր ճյուղին և ճոճանակ պատրաստում: Հիմա   այդ մարդու երեխաները ճոճվում են ճաճանակով, շղթան էլ երջանիկ է:

Հարցեր և առաջադրանքներ

Ինչ էր մտածում շղթանը իր մասին:

Դուրս գրիր անծանոթ բառերը և բացատրիր:

Ինչի վրա էին ճոճորվում այդ մարդու երեխաները:

Դուրս գրիր մքացրած բառերը և գրիր այդ բառերի հականիշները:

Ինչ սովորեցիր այս պատմությունից:

Ապրիլի 29

Մանուկ-խան

Սովորի՛ր պատմել Ղ․ Աղայանի «Մանուկ-խան» ավանդությունը, դասարանում բեմադրելու ենք։ Դուրս գրածդ անծանոթ բառերը սովորի՛ր։

Եզնատեր-եզի տեր

հարու կտա-պոզահարել

սպանդանոց-Անասուններ մորթելու և միսը նախնական մշակման ենթարկելու արտադրական ձեռնարկություն:

իշատերը-Էշի տերը

համր-Դանդաղ

փառաշներին-արքունիքի ստորին պաշտոնյա