Հարաբերություններ
Երկու մեծությունների հարաբերություն անվանում են նրանց քանորդը։
Օրինակ՝ a թվի հարաբերությունը b թվին գրում են այսպես՝ a:b կամ a/b։
Երկու թվերի հարաբերությունը ցույց է տալիս, թե քանի՞ անգամ է առաջին թիվը մեծ երկրորդից, կամ առաջին թվի ո՞ր մասն է կազմում երկրորդ թիվը:
Թվերը նույն թվով բազմապատկելիս կամ նույն թվի վրա բաժանելիս նրանց հարաբերությունը չի փոխվում: 5/2 = 10/4 = 50/20, ապա 5:2 հարաբերությունը կարելի է փոխարինել 10:4 կամ 50:20 հարաբերությամբ:
5 թվի հարաբերությունը 2-ին և 2-ի հարաբերությունը 5-ին, ինչպես և 5/2 և 2/5 կոտորակները, անվանում են փոխադարձաբար հակադարձ:
Նույնանուն մեծությունների (երկարություն, զանգված և այլն) հարաբերությունը գտնելու համար դրանք պետք է արտահայտել չափման նույն միավորներով:
Օրինակ
30 սմ-ի և 1մ -ի հարաբերությունը գտնելու համար, պետք է սկզբում երկու մեծությունները գրել կամ մետրերով կամ էլ սանտիմետրերով, և ապա գտնել դրանց քանորդը:
30սմ =3/10մ, 100սմ =1մ, ուրեմն, հարաբերությունը կլինի 30:100=3/10։
Դասարանական աշխատանք
1․ Գտիր հարաբերությունը
ա) 3-ի և 5-ի 3/5
բ) 4-ի և 7-ի 4/7
գ) 11-ի և 20-ի 11/20
դ) 1/2-ի և 3/7-ի 1/2 : 3/7
2․ Հարաբերությունն արտահայտիր սովորական կոտորակի տեսքով, եթե հնարավոր է՝ կրճատիր։
ա) 8 ։ 36 =8/36=2/9
բ) 5 : 30 =5/30=1/6
գ) 7 : 21 =7/21=1/3
դ) 11 : 22 =11/22=1/2
3․ Գրիր տրված հարաբերության հակադարձ հարաբերությունը
ա) 5/7 7/5
բ) 3/8 8/3
գ) 15/23 23/15
դ) 37/17 17/37
4․ 5 մետր բամբակե գործվածքից կտրեցին 3 մետրը։ Գտիր, թե գործվածքի ո՞ր մասը կտրեցին։
3/5:
5. 1 ժամը օրվա ո՞ր մասն է։
1/24:
6․ Անագի և պղնձի համաձուլվածքը պարունակում է 28 կգ անագ և 56 կգ պղինձ:
Ի՞նչ հարաբերությամբ են վերցված անագն ու պղինձը:
28/56=1/2
7․Յոթերորդ դասարանում կա 30 աշակերտ, որոնցից 6-ը տղա են, իսկ մնացածը՝ աղջիկ:
Որքա՞ն է տղաների թվի հարաբերությունը աղջիկների թվին:
30-6=24
6/24:
Լրացուցիչ առաջադրանք
1․ 1 սմ-ն 1 մ-ի ո՞ր մասն է։
1/100:
2․ 1 գրամը 1 կիլոգրամի ո՞ր մասն է։
1/1000:
3․ Հարաբերությունն արտահայտիր սովորական կոտորակի տեսքով, եթե հնարավոր է՝ կրճատիր։
ա) 4 ։ 32 =4/32=1/8
բ) 15 : 25 =15/25=3/5
գ) 20 : 40 =20/40=1/2
դ) 100 : 50 =100/50=2/1
4․ 8 ժամում խառատը պատրաստել է 384 մանրակ։ Գտիր մանրակների քանակի հարաբերությունը դրանք պատրաստելու ժամանակին։ Ի՞նչ է ցույց տալիս այդ հարաբերությունը։
384/8
5․ Երկու թվեր հարաբերում են՝ ինչպես 5 ։ 11
Գրիր այդ թվերը, եթե դրանց գումարը հավասար է 32-ի։
5+11=16
32:16=2
2×5=10
11×2=22
10,22